Ճիշտ սննդակարգ կարանտինի ժամանակ՝ ԱՀԿ-ի կողմից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Ճիշտ սննդակարգ կարանտինի ժամանակ՝ ԱՀԿ-ի կողմից

23:34 05.04.2020

ԱՀԿ-ը, հաշվի առնելով եվրոպական երկրների կարանտինային փորձը, մշակել է սննդակարգ, որը կօգնի բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

Եվ այսպես.

1.Նախ  կազմեք անհրաժեշտ մթերքների ցանկ և մի գնեք ավելին, քան պետք է, օրինակ, 2 օրվա համար: Այդ  դեպքում ստիպված չեք լինի նետել փչացած մթերքը:

2. Նախապատվությունը տվեք թարմ մթերքներին՝ թարմ միրգ, բանջարեղեն, հրաժարվեք պահածոյացված մթերքներից: Եթե թարմ մթերք տվյալ պահին չկա՝ ընտրեք սառեցրածը: Եթե նկատում եք, որ գնել եք ավելի շատ միրգ, կանաչեղեն կամ բանջարեղեն, քան ձեզ պետք է, սառեցրեք:

3. Պատրաստեք սնունդը  տանը:  Կարանտինը ամենահարմար ժամանկահատվածն է՝ վերհիշելու խոհարարական ավանդույթները նոր կերակրատեսակներ պատրաստելու համար։ Վստահաբար կան բաղադրատոմսեր, որոնք միշտ ուզեցել եք փորձել, բայց ժամանակ չեք ունեցել:

4. Օգտվեք սննդի առաքման ծառայություններց: Կարանտինի ընթացում ճիշտ է  խուսափել խանութ գնալուց: Ընտրեք առաքման այնպիսի տարբերակներ, երբ հնարավոր է վճարումն անել առանց ուղղակի շփման:

5. Կերակուր պատրաստելիս ուշադիր եղեք հիգիենայի կանոնների նկատմամբ՝ անգամ եթե տնից դուրս չեք եկել, ձեռքերը 20 վայրկյան լվանալը, սպիրտով ախտահանելը ոչ ոք չի չեղարկել:

6. Սահմանափակեք աղի օգտագործումը: Մանավանդ, եթե շատ եք օգտագործում կիսաֆաբրիկատներ, դրանցում աղի քանակությունը շատ  մեծ է, սահմանափակեք պատրաստվող կերակուրների մեջ աղի քանակը: ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս 5 գրամ աղ օգտագործել ամենօրյա սննդակարգում: Ոչ ավելի: Եթե որևէ սնունդ հնարավոր է պատարստել առանց աղի՝ հենց այդպես էլ արեք:

7. Քիչ շաքարավազ օգտագործեք: Եթե առանց քաղցրի չեք կարող դիմանալ, ապա կերեք թարմ մրգեր կերեք, չիր, մեղր:

8. Խուսափեք ճարպոտ սննդից: Ընտրեք խաշած կամ շոգեխաշած սնունդ: Հենց այն պահին, երբ դուք կհրաժարվեք տապակած սննդից, ճարպի չափաբաժինը ձեր սննդակարգում կտրուկ կնվազի: Տապակած սննդին համեղ  այլընտրանք են նաև գրիլ և  խորոված տարբերակները: Կարանտինային ժամանակահատվածում պետք է խուսափել շատ միս օգտագործելուց, թռչնի մսից  պետք է հեռացնել կաշին, ճարպը և կարագ չօգտագործել: Պետք է բացառել սննդակարգից տրանսճարպերը՝  մարգարին, հալած  պանիր, սփրեդ, բիսկվիթներ, փքաբլիթներ, կրեկերներ, թխվածքաբլիթներ: Օգտագործեք այնպիսի  մթեքներ, որոնք պարունակում են չհագեցած ճարպեր՝  ձուկ, ընդեղեն: Միշտ ընտրեք այնպիսի մթերքներ, որոնք քիչ են ենթարկվել ջերմային մշակման, և պահպանման կարճ ժամկետ ունեն:

9. Բջջանյութ՝ դա  առողջ օրգանզիմի գրավականն է: Բջջանյութն օգնում է մեզ շուտ հագենալ և շատ չուտել: Բջջանյութ  պարունակում են մրգերը, բանջարեղենը, կանաչեղենը, վարսակի փաթիլները, շագանակագույն բրինձը, կինոան, ամբողջական ցորենից թխված հացը։ Պետք է խուսափել սպիտակ հացից, սպիտակ բրնձից, մակարոնեղենից:

10. Հետևեք, որ օրգանիզմը բավարար հեղուկ ստանա: Ջուրն անփոխարինելի է: Այն  համեղ և օգտակար դարձնելու  համար կարելի է մի փոքր կիտրոն, դաղձի տերևներ կամ կոճապղպեղ ավելացնել: Պետք չէ չարաշահել թունդ թեյն ու սուրճը:

11. Բացառեք ալկոհոլը կամ նվազագույնի հասցրեք դրա օգտագործումը, ալկոհոլը թուլացնում է իմունային համակարգը, բացի այդ, ալկոհլը թուլացնում է  որոշ դեղամիջոցների ազդեցությունն օրգանիզմի վրա:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP