09:28 30.03.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է երկրում կորնավիրուսի տարածման դեմ միջոցառումների գործողությունը մինչև ապրիլի 30-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը ցանկանում է Զատկի օրերին կորոնավիրուսի պատճառով դրված սահմանափակումները հանել։
Նա նշել է, որ մարտի 31-ին իշխանությունները կավարտեն աշխատանքը պլանների վրա, որոնք կոչված են դանդաղեցնելու հիվանդության տարածումը։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ 2 շաբաթից ԱՄՆ-ում սպասվում է կորոնավիրուսից մահացության պիկ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի առաջիկա 14 օրում բոլորը հստակ հետևեն բժիշկների ցուցումներին։
Նախագահի խոսքով՝ եթե կառավարությունը չձեռնարկեր վիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ, հիվանդության զոհերի թիվը կարող էր գերազանցել է 2 միլիոնը։ Ներկայում Թրամփը համարում է, որ եթե իշխանություններին հաջողվի մահվան դեպքերի թիվը կրճատել մինչև 100-200 հազար, դա կլինի «լավ աշխատանք», փոխանցում է RIA Novosti-ն։
17:55 05.02.2025
«Ժառանգություն կերտող երիտասարդներ»․ հայտնի է համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողըԱմփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մանկապատանեկան մրցույթի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: Մրցույթի 2024-2025 թթ․ Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։ Ազգային ժյուրիում ընդգրկված էին […] ...
17:48 05.02.2025
Ալիևը 1 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համարԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 1 մլն դոլար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնության առաքման համար։ 2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև 7,6 միլիոն մանաթի […] ...
17:43 05.02.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը […] ...
17:37 05.02.2025
Մեծամիտ, ինքնահավան, վախկոտ․ Նիմանը վիրավորել է ԿառլսենինԱմերիկացի շախմատիստ Հանս Նիմանը վիրավորել է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենին: «Մեծամիտ, ինքնահավան, անտեղյակ ու ամենակարևորը՝ վախկոտ: Քո մանկական էգոն շարունակում է աղավաղել իրականությունը՝ ի վնաս շախմատի: Դու ինքդ քեզ հաղթեցիր շախմատային տախտակից դուրս, և ժամանակի հարց է՝ երբ նույնը կլինի նաև տախտակի վրա»,- գրել է ամերիկացի շախմատիստը: Նորվեգացին ցանկացել է, որ իր կազմակերպած Freestyle […] ...
17:32 05.02.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է Շվեդիայի դեսպանինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը: Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման […] ...