Մինչև 218թ. հուլիսի 1-ը կկառուցվի 40 սպանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Մինչև 218թ. հուլիսի 1-ը կկառուցվի 40 սպանդանոց

18:48 20.12.2017

ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է մի շարք օրենքներում փոփոխություններ՝ ամրագրելով սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը և դրանից բխող պատասխանատվության միջոցներն անհամապատասխանությունների դեպքում:  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ հանդիպումներ են անցկացվել  շահագրգիռ կողմերի՝ արդեն գործող և նոր կառուցվող սպանդանոցների սեփականատերերի, ինչպես նաև իրացման ցանցերի և հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցը, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններից բխող անելիքները, միաժամանակ՝ լսելու վերջիններիս տեսակետներն ու առաջարկությունները գործընթացի վերաբերյալ:

Նոր սպանդանոցներ կառուցող տնտեսվարողները վստահեցրել  են, որ սահմանված ժամկետը բավարար է սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար:

Իրացման ցանցերի և հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչներին ՍԱՊԾ պաշտոնյաները հորդորել են արդեն սկսել փնտրել և կապ հաստատել այն գործարարների հետ, որոնք սպանդանոցային ծագման միս կմատակարարեն: Ծառայության վերլուծությունները վկայում են, որ հանրապետության ամբողջ տարածքն ապահովված կլինի սպանդանոցային անհրաժեշտ կարողություններով սահմանված ժամկետում: Գործող սպանդանոցների քանակն արդեն իսկ բավարար է Երևանում և Կոտայքի մարզում: Նախնական հաշվարկով՝ մինչև 2018թ-ի հուլիսի մեկը հանրապետությունում պատրաստ կլինեն շահագործման 40 սպանդանոցներ, որոնցից 17-ն արդեն գործունեություն իրականացնում են:

Բացի այդ՝ ստացվել է սպանդանոց կառուցելու 30 նոր հայտ, այդ տնտեսվարողներին խորհրդատվությամբ օգնում են Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրությունների զարգացման ազգային կենտրոնն ու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, այդ թվում և՝ սպանդանոցների նկատմամբ, Ծառայությունը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

18:34 28.04.2025

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալլինում այցելել է e-Estonia Briefing կենտրոն: Կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարը և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոն վարչապետին են ներկայացրել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար […] ...

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

18:26 28.04.2025

«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

18:18 28.04.2025

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

18:10 28.04.2025

Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...

SHANTNEWS

18:00 28.04.2025

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

17:54 28.04.2025

Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...

BACK_TO_TOP