Քիմ Քարդաշյանի հրապարակած տեսանյութը բարկացրել է թուրքերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
--4.91 oC

Քիմ Քարդաշյանի հրապարակած տեսանյութը բարկացրել է թուրքերին

23:14 27.03.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել էր մի տեսանյութ, որը նրան հետևող թուրքերից շատերի սրտով չի եղել:

Ինստագրամում 163 մլն հետևորդ ունեցող աստղը, որ կարանտինի օրերին շատերի նման ինքնամեկուսացվել է տանը, արևելյան հայտնի ուտեստ՝ լահմաջո է պատվիրել։

Տեսանյութում Քարդաշյանը հարցրել է, թե արդյո՞ք գիտեն ինչ է լահմաջոն և ասել է, որ այն «հայկական պիցցա» է։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայում նույնպես շատ տարածված լահմաջոյի մասին տեսանյութը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել Քարդաշյանի լուսանկարների տակ։ Քարդաշյանի տեսանյութին արձագանքել են նաև Թուրքիայում հայտնի երգչուհիներ Դեմեթ Աքալընը և Էբրու Փոլաթը։

Աքալընը Քարդաշյանի հրապարակած լուսանկարի տակ անգլերեն գրել է․ «Լահմաջոն թուրքական է», իսկ Փոլաթը թուրքերեն է գրառումն արել․ «Լահմաջոն հայկական պիցցա չէ, հարգելիս»։

Նշենք, որ լահմաջոն հաճախ անվանում են հայկական և արաբական պիցցա։ Այն լայն տարածում ունի նաև Թուրքիայում։

Քարդաշյան քույրերը, ինչպես հայտնի է, հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը համացանցում։ Հատկապես ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո Քարդաշյան քույրերը հաճախ են թիրախավորվում թուրքերի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:40 05.02.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վենեսուելայի արտգործնախարարը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ պետքարտուղարին

08:35 05.02.2025

Վենեսուելայի արտգործնախարարը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ պետքարտուղարին

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի մասին նրա արտահայտությունների համար։ «Պաթետիկ խոսող Մարկո Ռուբիոն չի կարող քնել առանց Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի մասին մտածելու, գուցե այն պատճառով, որ չնայած ատելությանը և շրջափակումներով, պատժամիջոցներով և ագրեսիայով վնասելու ցանկությանը, այս երկրների ժողովուրդները ժամանակ առ […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:25 05.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ԱՄՆ-ը ավելի ագրեսիվ կդառնա, եթե ՀԱՄԱՍ-ը չշարունակի պատանդների ազատ արձակումը․ Թրամփ

08:19 05.02.2025

ԱՄՆ-ը ավելի ագրեսիվ կդառնա, եթե ՀԱՄԱՍ-ը չշարունակի պատանդների ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ-ը ավելի ագրեսիվ կդառնա, եթե պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը չշարունակի պատանդների ազատ արձակումը։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ ենք աշխատում բոլոր պատանդներին վերադարձնելու համար։ Մինչ այժմ ամեն ինչ ընթանում է բավականին արագ, գրեթե` ըստ ժամանակացույցի։ […] ...

Դելիի Ազգային մայրաքաղաքային տարածքում մեկնարկել են ժողովի ընտրությունները

08:10 05.02.2025

Դելիի Ազգային մայրաքաղաքային տարածքում մեկնարկել են ժողովի ընտրությունները

Նյու Դելիում և հարակից շրջաններում մեկնարկել են Դելիի Ազգային մայրաքաղաքային տարածքի օրենսդիր ժողովի ընտրությունները։ Ընտրողները կընտրեն համագումարի 70 անդամներ, որոնք կկառավարեն քաղաքը և շրջակա տարածքները առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին: Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ Դելիում ընտրելու իրավունք ունեն մոտ 15,6 մլն ընտրողներ, և բոլորը կկարողանան այցելել 13766 ընտրատեղամասերից […] ...

Փաշինյանը Antlantic council-ում ներկայացրել է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը

08:00 05.02.2025

Փաշինյանը Antlantic council-ում ներկայացրել է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Antlantic council-ում հանդես եկա ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Կառավարության բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը»։   ...

BACK_TO_TOP