Գյումրիի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսաձայնային էֆեկտներ կստանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Գյումրիի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսաձայնային էֆեկտներ կստանան

19:30 26.03.2020

Այս տարի Գյումրիում սուբվենցիոն միջոցներով նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր։ Փողոցաշինությունից, կոմունալ ծառայության ավտոպարկը նոր տեխնիկայով համալրելուց բացի, նախատեսվում է արդիականացնել նաև կենտրոնական հրապարակի շատրվանները։

Սուբվենցիոն ծրագրերը հանրային քննարկման դրվել են, բայց շատրվանների դեպքում կարծիքները ոչ միանշանակ էին: Ավագանու որոշ անդամներ առաջարկել են հրապարակի շատրվանը արդիականացնելու փոխարեն վերագործարկել քաղաքի չգործող շատրվանները։

Կենտրոնական հրապարակի շատրվանները կառուցվել են 1961 թվականին: Ջրային շիթեր արձակող երկաթե կոնստրուկցիաներն ու  տարբեր տրամաչափի խողովակները տեղադրված են շուրջ 550 քմ տարածք զբաղեցնող ջրավազանում, որի խորությունը մոտ մեկուկես մետր  է: Ներկա տեխնիկական վիճակով շատրվանների շահագործումն արդեն արդյունավետ չի համարվում:

«Հիմնական սնուցող խողովակների հետ կան խնդիրներ, որովհետև դրանք երբևէ չեն փոխվել, մետաղական խողովակները ժանգոտվել են, որոշ տեղերից կա ջրի կորուստ»,- շատրվանների ներկայիս վիճակն է նկարագրում Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։

Ջրի կորուստները նվազեցնելու համար անհրաժեշտ է հատակի բետոնապատում ու ամրացում: Քաղաքապետարանը դիմել է այս տարվա սուբվենցիոն ծրագրերի օգնությանը ոչ միայն ամբողջական վերանորոգման, այլև խողովակային կառուցվածքի ու արդիականացման համար։

Ներկայացված հինգ ծրագրերից մեկը կենտրոնական հրապարակի շատրվաններին է վերաբերում: Անհրաժեշտ գումարի հաշվարկներն արել են, ընդհանուր ֆինանսավորման 60 տոկոսը տեղական բյուջեի բաժինն է։

«Նախնական սուբվենցիոն հայտով 113 միլիոն դրամ է կազմում շատրվանների արդիականացման գումարը, ևս մոտ 25 թե 30 միլիոն դրամ նախատեսել ենք, որ բետոնային հիմքում որոշակի աշխատանքներ կատարվեն»,- ասում է Կարապետ Մխչյանը։

Սուբվենցիոն ծրագրերի հաստատման վերջնաժամկետը ապրիլի 27-ն է, մինչ այդ քաղաքապետարանի առաջարկով չինական ընկերություններից մեկն արդեն շատրվանների նախնական եռաչափ մոդելն է կազմել։

Սուբվենցիոն նախագիծը դրվել է նաև հանրային քննարկման, որի ընթացքում պարզ է դարձել, որ շատրվանների վիճակի մասնագիտական ուսումնասիրություն չի կատարվել:

«Էս ամենը եզրակացությամբ, փորձաքննությամբ անցած է, մասնագետի կողմից տրված է համապատասխան եզրակացությունը, պատասխանը հնչեց, որ վիզուալ է, չկա այդպիսի մասնագետի կողմից որևիցե եզրակացություն, և դրա համար ես գտնում եմ, որ այդքան էլ նպատակահարմար չէ 134 միլիոն դրամ ներդնել կենտրոնական հրապարակի շատրվանների վրա, որովհետև վերջին վերանորոգումը եղել էր 2013 թվականին»,- նշում է Գյումրիի ավագանու անդամ Ավետիս Առաքելյանը:

«Պետք է հասկանանք, որ Գյումրին միայն կենտրոնական հրապարակը չէ, Գյումրին միայն պատմական միջուկը չէ, Գյումրիում կան էլի հրապարակներ, կան տարածքներ, որոնք, ցավոք, տասնյակ տարիներ շարունակում են մնալ անմխիթար վիճակում։ Կարծում եմ, որ 130 միլիոն դրամից ավելի գումարը չափազանց մեծ գումար է, և կարելի է կարիքները ճիշտ գնահատել»,- իր տեսակետն է հայտնում Գյումրիի ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանը։

Ավագանու անդամների մի մասն առաջարկում է նախատեսվող 134 միլիոն դրամն ուղղել քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող՝ տասնյակ տարիներ չշահագործվող շատրվանների նորոգմանը։

Նկարում հայտնի «Լճեր» կոչվող  շատրվաններն են, քաղաքի ամենաբանուկ  հատվածում:

Շատրվանների՝ ժանգոտված ու կոռոզիայի ենթարկված խողովակները վաղուց  ծառայում են այլ նպատակի՝ թաղամասի սեփական տների ու տնակների համար դրանք դարձել են հոսանքալարեր անցկացնելու հենասյուներ։

Տարիներ առաջ դրանցից մի քանիսը տրվել են անհատների՝ բարեկարգելու և վերագործարկելու համար: Վարձակալական ու այլ հիմունքներով տնօրինման գործառույթների հանդեպ հսկողություն այդպես էլ չի իրականացվել։

«Խնդիր չէ, կարող ենք  ավագանու նիստ  ներկայացնել նույն կերպ, ինչպես որ վարձակալության են հանձնել ավագանու նիստով, վերցնենք հետ, դարձնենք համայնքապատկան»,- ասում է Ավետիս Առաքելյանը։

Իսկ Ամենափրկիչ եկեղեցու պուրակում գտնվող շատրվանները նախատեսվում է արդիականացնել մեկ այլ վարկային ծրագրով: Ունեն կազմած նախագիծ ու նախահաշիվ, ըստ մոտավոր հաշվարկների, նախագիծը գնահատվել է 200 միլիոն դրամից ավելի:

Նախագծերն արժանացել են Համաշխարհային բանկի ուշադրությանը, որի ֆինանսավորման աղբյուրներով է նախատեսվում վերականգնել եկեղեցուն հարակից պուրակի շատրվանը ։

Բանկի  ներկայացուցիչները եղել են  Գյումրիում, մասնագիտական ուսումնասիրություններ կատարել: Այս և մյուս՝ կենտրոնական շատրվանների  նորոգումների դեպքում պատասխանատուները  համոզված են, որ այս տարի աշխատանքները կմեկնարկեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP