13:55 26.03.2020
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկում է առցանց կրթության իր հարթակը, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում: Մասնավորապես կոչ է անում.
❗️Սովորե՛ք, բացահայտե՛ք և հանդիպե՛ք ՀՎՀ-ի առցանց և անվճար կրթական հարթակում։
❗️Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը: Այն նպատակ ունի ապահովել կրթական գործընթացի շարունակականությունը, ամբողջովին առցանց միջավայրում կարելի է սովորել ու բացահայտել հայկական պատմության և մշակույթի հետաքրքիր թեմաները, հանդիպել նոր ընկերների:
?Նորարարական այս ծրագրի 4 շաբաթների ընթացքում (մարտ 26-ապրիլ 23) առցանց հարթակում անդրադարձ կլինի հայկական մշակութային ժառանգությանը՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ: Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները և վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: Կրթական հարթակը նաև լավ հնարավորություն է ամբողջ աշխարհից միացած մասնակիցների ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների և առցանց հաղորդակցության համար:
?Կրթական ինքնուսույց նյութերից բացի՝ ՀՎՀ-ի կրթահարթակում կկազմակերպվեն նաև վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: Ամենօրյա հանդիպումները կվարեն ՀՎՀ-ի փորձառու հեռավար դասախոսները: Նրանք նաև կաջակցեն մասնակիցներին ամբողջ ծրագրի ընթացքում: Հեռավար դասախոսների հետ կապը կնպաստի մասնակիցների գիտելիքների ամրապնդմանը, իսկ նորարարական մուլտիմեդիա միջոցներն ուսումը կդարձնեն հետաքրքիր: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:
?ՀՎՀ-ի գործունեությանը և ծրագրերին ծանոթանալու համար կարող եք այցելել www.avc-agbu.org կայքը:
17:45 16.04.2025
Ավարտվել է խմբի կողմից անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալն օգտվելով անչափահաս երեխաների ծնողի ֆինանսական ծանր վիճակում գտնվելու հանգամանքից, վերջինիս առաջարկել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, պոռնկության և սեքսուալ շահագործման […] ...
17:40 16.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
17:35 16.04.2025
Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
17:28 16.04.2025
Երևանում կանցկացվի թենիսի ARMENIAN DIASPORA CUP ամենամյա մրցաշարը2025 թվականի մայիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի թենիսի ARMENIAN DIASPORA CUP ամենամյա մրցաշարը։ Այն արդեն տասնհինգերորդ անգամ կհամախմբի հայկական սփյուռքի սիրողական թենիսիստներին ամբողջ աշխարհից: Մրցաշարին մասնակցում են բիզնեսի, քաղաքական և մշակութային ոլորտների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տարբեր տարիներին մրցաշարին մասնակցել են հայտնի դեմքեր, օրինակ՝ Պավել Գրաչովը, Կոնստանտին Զատուլինը, Միխայիլ Պողոսյանը, Գենադի Մելիքյանը, Նիկոլայ […] ...
17:23 16.04.2025
Վարչապետը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 107-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին: Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի […] ...
17:18 16.04.2025
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-նԱյսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ բնակավայրի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ս.-ի վարած «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի […] ...