17:50 06.06.2018
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները և էկոնոմիկայի նախարարները Վաշինգտոնին հորդորել են հրաժարվել Իրանում աշխատող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներից:
«Մենք ԱՄՆ իշխանություններին խնդրում ենք ամերիկյան անդրսահմանային պատժամիջոցներից ազատել այն բոլոր եվրոպական բիզնեսներին, որոնք օրինական առևտուր են անում Իրանի հետ: Այդ բիզնեսները պետք է հնարավորություն ունենան շարունակել իրենց գործունեությունը»,- իր թվիթերյան էջում նշել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերը:
📝 We ask the American authorities, in a letter signed with Germany, the UK and @eu_eeas to exempt European businesses doing legitimate trade in Iran from all extraterritorial American sanctions. Those businesses must be able to pursue their activities. pic.twitter.com/mDZP42gb0b
— Bruno Le Maire (@BrunoLeMaire) June 6, 2018
Հունիսի 4-ին ստորագրված նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ ֆինանսաների նախարար Սթիվեն Մնուչինին:
Եվրոպական երկրների նախարարները նշել են, որ ցավում են Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու ԱՄՆ որոշման համար: Նրանք վստահություն են հայտնել, որ համաձայնագիրը չափազանց կարևոր է հավաքական անվտանգության հետ կապված ընդհանուր շահերի պաշտպանության համար: Նամակի հեղինակները նաև հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն կհարգի իրենց քաղաքական որոշումը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: 2015թ. կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի համաձայն՝ Իրանը դադարեցնում էր միջուկային զենքի մշակումը իր հանդեպ սահմանված պատժամիջոցների մեղմացման դիմաց:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ17:55 22.11.2024
Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...
17:50 22.11.2024
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...
17:46 22.11.2024
«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակըՊրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»։ Հանդիպման գոլերը խփեցին կամերունցի Մարիուս Նուբիսին, արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսն ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 2 միավորով վերջին` 11-րդ տեղում է։ ...
17:41 22.11.2024
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ ՄեսրոպյանինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և […] ...
17:36 22.11.2024
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...