Արեգ Կյուրեղյանի կալանքը փոխելու համար երաշխավորել են պատգամավորները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+22.09 oC

Արեգ Կյուրեղյանի կալանքը փոխելու համար երաշխավորել են պատգամավորները

14:31 06.06.2018

«Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը անձնական երաշխավորությամբ  դիմել են դատարան` ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Այս մասին այսօրվա դատական նիստին տեղեկացրել է պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն էլ միացել է միջնորդությանը և ասել, թե Արեգն իր ընկերն է, և «ավելի պրոբլեմ է նրան դատարանից հանելը, քան դատարան բերելը»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը կարճատև ընդմիջում է տվել, որպեսզի պատգամավորները գան դատարան,  պարզաբանեն իրենց պարտականությունները, երաշխավորությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնեն և համապաստախան գումար վճարեն:

Կարճատև ընդմիջումից հետո պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եկել է դատարան: Լենա Նազարյանն ասել էր, որ կգա ժամը 15-ի սահմաններում:

Հրաչյա Հակոբյանին պարզաբանվեց, թե ինչի համար են մեղադրում Արեգ Կյուրեղյանին: Դատավոր  Մեսրոպ Մակյանը պարզաբանեց, որ եթե ամբաստանյալը պատշաճ վարքագիծ չդրսևորի, ապա մուծված գումարը դառնում է պետության եկամուտ: Անձնական երաշխավորողը նաև պատիժ կարող է կրել, եթե չարամտորեն չի կատարում իր պարտականությունները, որի հետևանքով ամբաստանյալը խուսափում է դատաքննությունից, այդ դեպքում  երաշխավորը պատիժ է կրում որպես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ երկու տարվա ազատազրում: Մնացած դեպքերում գումարը վերադարձվում է անձնական երաշխավորին:

Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել, որպեսզի գա նաև մյուս երաշխավորը` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազար 800-ը

13:16 05.10.2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազար 800-ը

Հակամարտության սկզբից ի վեր Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41825-ի, ավելի քան 96,9 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհ է դարձել առնվազն 23 մարդ, վիրավորվել՝ 66-ը: «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում երեք ընտանիքի սպանություն է իրականացրել, […] ...

Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած

13:07 05.10.2024

Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գևորգ Մաթևոսյանի վարած «Jeep» մակնիշի և 28-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում […] ...

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. ԶԼՄ

13:00 05.10.2024

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. ԶԼՄ

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային։ «Մենք հույս ունենք իմաստության և ուժի դրսևորման վրա, բայց, ինչպես հասկանում եք, երաշխիքներ չկան»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ «դժվար է հստակ ասել», թե արդյոք հրեական պետությունը նախատեսում է […] ...

«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով

12:48 05.10.2024

«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան, որտեղ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում պետք է մրցի «Էսթեղլալի» հետ։ Պատճառը Մերձավոր Արևելքում լարված իրավիճակն է։ Marca-ի համաձայն՝ Սաուդյան ակումբը հրաժարվում է մեկնել հոկտեմբերի 22-ին նախատեսված հանդիպմանը։ «Ալ Նասրը» չի ցանկանում վտանգի տակ դնել թիմին։ Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» են խաղում Կրիշտիանու Ռոնալդուն ու այլ հայտնի […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

12:37 05.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերվել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման հարցերին, ինտենսիվ այգեգործությանը, անասնապահությանը, ապրանքների, պարարտանյութերի արտադրության հնարավորություններին, Հայաստանում լաբորատորիաների առկայությանը, առևտրային օնլայն հարթակների օգտագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, գիտելիքահենք տնտեսությանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ […] ...

Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

12:26 05.10.2024

Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ ի պատասխան երկրի՝ բալիստիկ հրթիռներով հարվածների։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը՝ հղում անելով CNN-ին։ Ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Թրամփը քննադատել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը, ով դեմ է արտահայտվել Իրանի միջուկային օբյեկտների […] ...

BACK_TO_TOP