14:20 06.06.2018
2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է մոտ 2 միլիոն 969 հազար: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ ազգային վիճակագրական ծառայությունից: Հիշեցնենք, որ օրեր առաջ, հակիրճ ներկայացնելով Հայաստանի մշտական բնակչության տվյալները, SHANTNEWS-ը խոստացել էր առաջիկայում մանրամասն անդրադառնալ:
Մինչ այդ, նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա, իսկ Հայաստանում վերջին անգամ մարդահամար անցկացվել է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը: Նշված ժամանակահատվածում անցկացված մարդահամարի արդյունքներին ամեն տարի ավելացվում է տվյալ տարածքի ծնվածների և եկողների հաշվառվածների թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների հաշվառումից հանվածների թվաքանակը։
Դրանից բացի՝ պետք է հաշվի առնել, որ մարդահամարի արդյունքներով հաշվառվում է բնակչության երկու կատեգորիա` մշտական բնակչություն և առկա բնակչություն:
Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում՝ ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները: Իսկ առկա բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին գտնվել են տվյալ տարածքում՝ ներառյալ ժամանակավոր բնակվողները:
Անդրադառնանք մշտական բնակչության թվաքանակին
Նախ նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է: 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է մոտ 2 միլիոն 981 հազար: Այսինքն՝ այն պակասել է շուրջ 12 հազարով:
Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկան ցույց է տալիս մշտական բնակչության թվաքանակը ըստ մարզերի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ.
Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, շուրջ 2 մլն 969 հազար մշտական բնակիչներից մոտ 1 մլն 77 հազարը ապրում է մայրաքաղաքում, այսինքն՝ Հայաստանում մշտապես բնակվողների մոտ 1/3-ը կենտրոնացված է Երևանում:
Ամենաշատ բնակչություն ունեցող մարզը Արմավիրն է՝ մոտ 264 հազար մարդ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ մոտ 49 հազար մարդ։ Ընդ որում, ինչպես տեսնում եք գրաֆիկայում, բնակչության թիվը նվազել է բոլոր մարզերում, բացի մայրաքաղաքից։ Ավելին, նախորդ տարվա համեմատ Երևանում բնակչության թիվն ավելացել է մոտ 400-ով: Երևան քաղաքում ամենից շատ բնակեցված համայնքը Շենգավիթն է` 140 հազար: Իսկ ամենաքիչ բնակիչ ունեցող համայնքը Նուբարաշենն է: Այստեղ ապրում է մոտ 10 հազար մարդ:
Իսկ ամենից շատը՝ 3700-ով, նվազել է Շիրակի մարզի մշտական բնակչությունը։ Պատճառը կարծես թե ակնհայտ է: Որ Շիրակը ամենաաղքատ մարզն է և գործազրկության ամենաբարձր մակարդակն ունի, խոստովանել էր նաև նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը:
00:00 15.11.2024
Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անելՖրանսիայում յոթ արհմիություն, որոնք միավորում են պետական հատվածի աշխատակիցներին, կոչ են արել պետական ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել և հանրահավաքների գնալ ամբողջ երկրում, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով արհմիությունների համատեղ հայտարարությունը: Նրանք դժգոհ են 2025 թվականին պետական հատվածի ֆինանսավորումը կրճատելու կառավարության ծրագրերից, ինչպես նաև մի շարք միջոցառումներից, մասնավորապես՝ հիվանդության արձակուրդի փոխհատուցման կրճատումից։ Քաղաքացիական ծառայության նախարար […] ...
23:52 14.11.2024
Նոյեմբերի 15-ին հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավիթ Անհաղթ փ. 6-6/8, Ուլնեցի փ. 40/6-56/6 շենքեր և 40/4-56/17 առանձնատներ, Հրաչյա Ներսիսյան փ. 3-14/1 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր, Արաբկիր […] ...
23:44 14.11.2024
Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա ԽոյաՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյան կանխատեսում է արել ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի մենամարտի վերաբերյալ: «Թայսոնն ընդամենը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար: Դրանից հետո նրա վառելիքը կվերջանա և Մայքը կսկսի հոգնել: Այդ տարիքում շատ բարդ է 3 ռաունդից […] ...
23:36 14.11.2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […] ...
23:28 14.11.2024
ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներինՄիացյալ Նահանգների վարչակազմը դեմ է Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին: Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մտահոգված չէ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածով, որը չորեքշաբթի օրը 21 մարդու կյանք է խլել: «Իհարկե, մենք մտահոգված ենք: Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ […] ...
23:20 14.11.2024
Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերըՎրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կնքել է ընտրողների ստուգման սարքերը, որոնք ԿԸՀ-ն օգտագործել է քվեարկության օրը։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «Քննչական այլ միջոցառումների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողներին ստուգող սարքերը՝ դրանցում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, ձեռնարկվել են հետագա քննչական […] ...