ԵՊՀ ռեկտորի հարցազրույցը կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում է. TI – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

ԵՊՀ ռեկտորի հարցազրույցը կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում է. TI

17:12 19.12.2017

Ս․թ․դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը հացադուլ և դասադուլ են սկսել՝բողոքելով ՀՀ կրթության և գիտության նախարարի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունների անարդյունավետությունից, քանի որ վերջիններս նրանց խոստումներ են տվել տարկետման հարցում զիջումների գնալ «Զինապարտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկել։

Նույն օրը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը նախաձեռնության երկու անդամների հացադուլ սկսելու քայլը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում, որտեղ ինքնավստահությամբկեղծ տեղեկատվություն է տարածել հացադուլավորների մասին, ասելով, որ «երեկ չէ առաջին օրը կարծեմ  եկել են Լեհաստանից, Սորոսի՝ այդ հայտնի կազմակերպության համաժողովից, թե հանդիպումից։ Բնականաբար, երևի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել և եկել են, առավոտյան մտել են այդ լսարանը, իրենց նախկին հացադուլի լսարանը, և հացադուլ են անում»։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայտարարում է, որ դեկտեմբերի 11-ից 15-ը Դավիթ Պետրոսյանը մասնակցել է Լեհաստանում անցկացված «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» (EPDE) ձմեռային հնգօրյա դպրոցին՝ ԹԻՀԿ պատվիրակության կազմում՝ որպես կազմակերպության դիտորդական առաքելության տարածքային համակարգող: EPDE-ն տասից ավել կազմակերպությունների միջազգային կոալիցիա է, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում ընտրությունների հանրային վերահսկությանը և Եվրոպայում ժողովրդավարական ընտրական գործընթացների կայացմանը: Դավիթ Պետրոսյանը միջոցառման մասնակցության հրավերը ստացել է EPDE քարտուղարության՝ «European Exchange»կազմակերպության կողմից: Յուրի Ավագյանը չի հրավիրվել և, հետևաբար, չի մասնակցել միջոցառմանը: EPDE ձմեռային դպրոցի կազմակերպումը և ֆինանսավորումը որևէ առնչություն չունի «Սորոսի» հիմնադրամի հետ, որի տակ ԵՊՀ ռեկտորը ենթադրաբար նկատի է ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությանը:

ԹԻՀԿ-ը գտնում է, որ ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանի կողմից տրված վերոնշյալ հարցազրույցը կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում է, որն ակնհայտորեն հետապնդել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն ու նրա անդամներին վարկաբեկելու նպատակ և միջազգային ֆինանսավորման կամ «Սորոսի» անվան օգտագործմամբ տվյալ նախաձեռնության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու միտում: Բոլոր դեպքերում Ա. Սիմոնյանի վարքագիծնանպատվաբեր է և անհարիր բարձրագույն կրթօջախի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին և արժանի է խիստ գնահատականի նրան ընտրող մարմնի, ինչպես նաև ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողության կողմից:

Հարկ է նշել, որ «Բաց հասարակության հիմնադրամների» և տվյալ կառույցի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների դեմ վերջին ժամանակներս հատկապես ինտենսիվ են դարձել հրապարակային սուտ տեղեկատվությունը, զրպարտություններն ու մեղադրանքները, որին մասնավորապես լծվել են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությանանմիջական ռեսուրսները, օրինակ՝ «Արարատ» հեռուստաընկերություն (գրանցված է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի հասցեում), Henaran.am (ղեկավար՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Է.Շարմազանովի կինը), ՀՀ Ազգային ժողովի պատգամավորՀայկ Բաբուխանյան (ՀՀԿ խմբակցության անդամ),ինչպես նաև որոշ այլ լրատվամիջոցներ, օրինակ՝ «Հայոց աշխարհ», «Սպուտնիկ Արմենիա»: Ընդ որում, նույն լրատվամիջոցները ջանքեր չեն թափում ապահովելու բազմակարծությունը և ներկայացնելու այլ տեսակետներ:

Ակնհայտ է, որ այս թիրախավորված և ինտենսիվ քարոզարշավը տարբերանհատների և լրատվամիջոցների կողմից պատահականություն և զուգադիպություն չէ և նպատակաուղղված է հարված հասցնելու քաղաքացիական հասարակության այն կառույցներին, որոնք ակտիվորեն աշխատում են Հայաստանում մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հաստատելու ուղղությամբ:

 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

BACK_TO_TOP