Միջադեպ ՊՊԾ գնդի գրավման անջատված գործով դատաքննության ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+20.09 oC

Միջադեպ ՊՊԾ գնդի գրավման անջատված գործով դատաքննության ժամանակ

15:53 19.12.2017

Պարեկապահակային գունդը 2016 թվականի հուլիսի 17 ին գրաված խմբի 11 անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստը դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:Հետազոտվում են գործում առկա ապացույցները։ Պետական մեղադրողներ Արթուր Չախոյանն ու Հակոբ Ենոքյանը հրապարակել են  2016թ. սեպտեմբերին ՊՊԾ գնդի տարածքում այս գործի անջատված  մասով անցնող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արթուր Սողոմոնյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը, համաձայն որի՝ Արթուր Սողոմոնյանը խմբի անդամներից մի քանիսի հետ ՊՊԾ գնդի գրավման օրը եկել է Սպիտակից՝ ամբաստանյալներից Արմեն Բիլյանի«Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով:  Ըստ արձանագրության՝ այդ ժամանակ իրենց մոտ զենք չի եղել: Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ դմփոց է լսել, ինչից հետո տեսել է ՊՊԾ գնդի դարպասներից կիսով չափ ներս մտած «Կռազ» մակնիշի ավտոմեքենան: Ճաշարանի մոտ կրակոցներ է լսել, շոկի մեջ է ընկել, ցանկացել է դուրս գալ և ազատվել այդ ամենից: Նա մատնանշել է զորանոցի պատուհաններից մեկը, որտեղից կրակոցներ է լսել: Այդ ժամանակ ինքնաձիգ է եղել Արմեն Բիլյանի մոտ, իսկ Արայիկ Խանդոյանի զենքը կախված է եղել ուսից: Բիլյանը կրակել է եւ ոտքի հարվածով բացել դուռը եւ մտել շենք: Ըստ այդմ՝ նա նաեւ տեսել է ձեռքը փորին դրած սպիտակ շապիկով տղամարդու, որը կռացած շտապել է դուրս գալ տարածքից: Հաջորդ օրն է իմացել, որ նա վիրավոր ոստիկան է եղել:

 Գործի նյութերի հրապարակաման ժամանակ Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը ըմբոստացավ՝ հայտարարեց, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ դատախազները ըստ էության չեն խոսում: Նշենք, որ ապացույցներում նշվում էին նաև Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և մյուսների անունները, որոնք քրեական գործից անջատված մասով են անցնում: 

«Մարդկանց անուններ եք տալիս, որոնք ներկա չեն այստեղ: Ես չեմ ուզում նստեմ, ինձ պետք չի, որ ես իզուր տեղը ժամանակ մեռցնեմ: Ես լավ գիտեմ ինչ եմ արել, իմ ասածը հասկացողների համար ա, ոչ թե մտավոր հետամնացների»,- ասաց նա: Ամբաստայալը փորձեց հեռանալ նիստից, սակայն ոստիկաններն արգելեցին: 

«Ձեզ կոռեկտ պահեք»,- Դեդին նկատողություն արեց դատավոր Արթուր Օհանյանը: Մարտիրոս Հակոբյանը պատասխանեց. «Անկոռեկտը դու ես, թուրքը դու ես, չեմ ուզում ոչինչ լսել, թուրքե՛ր»:

Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Մարտիրոս Հակոբյանի իրավունքն է, ոչ թե պարտականությունը դատական պրոցեսին ներկա գտնվելը, ուստի որևէ խոչընդոտ չկա առանց նրա նիստը շարունակել:  Վարոսյանը միջնորդեց թույլատրել իր պաշտպանյալին լքել նիստերի դահլիճը: Դատարանը բավարարեց Դեդի պաշտպանի միջնորդությունը և Դեդը, «թուրքեր» բացականչելով ուղեկցող ոստիկանների հետ լքեց նիստերի դահլիճը: Մարտիրոս Հակոբյանին տեղից արձագանքեց մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը. «թուրքը դու ես»: 

Դահլիճը լքելու ցանկություն հայտնեց նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Հակոբյանը, ինչը դատարանը նույնպես բավարարեց: Ապա նրանց միացավ Տիգրան Մանուկյանը.

«Չի կարելի այդքան թշվառ լինել, մենք չունենք պետություն, հետեւաբար՝ չունենք դատարան», -ասաց նա: Ի պատասխան դատավորն ասաց, որ նրանց ներկայությունը դատարան ապահովել են, որպեսզի ներկա լինեն նիստին, ինչին Մանուկյանը արձագանքեց. «Դուք շատ փոքր եք, որ ապահովեք իմ ներկայությունը, ձեզ վերևից հրահանգել են, որ նիստը պետք է կայանա դուք լուռ կատարում եք», -ասաց Մանուկյանը եւ լքեց նիստերի դահլիճը: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց սանկցիա կիրառել մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի նկատմամբ «թուրքը դու ես» արտահայտության համար:Լեզվակռիվ սկսվեց ամաստանյալներիև պետական մեղադրողներ միջև:

«Լսի՛, այ դուդուկ, էդքան աճել ես այ տղա»,- տեղից արձագանքեց Արամ Մանուկյանը, «Չափերիդ մեջ մնա»,- պատասխանեց մեղադրող դատախազը: Ինչից հետո լարված իրավիճակ ստեղծվեց, դատավոր Արթուր Օհանյանը ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո Գյուրջյանը հիշեցրեց իր միջնորդությունը. «Բոլորիդ կարգի եմ հրավիրում, նիստի ժամանակ բոլորդ կոռեկտ եղեք»,- ասաց դատավորը: Գյուրջյանը կրկին հիշեցրեց, որ մեղադրողի նկատմամբ սանկցիա կիրառի, սակայն դատավոր Արթուր Օհանյանն ասաց, որ դատախազի կողմից «թուրքը դու ես» արտահայտություն չի լսել:

Նշենք, որ դատախազի այդ արտահայտությունը լսելի էր անգամ ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար: Հերթական անգամ, երբ Գյուրջյանը պնդեց իր միջնորդությունը, դատարանն ասաց, որ բոլորին կարգի է հրավիրում այդ թվում՝ մեղադրող դատախազներին, ապա հավելեց, որ մերժում է Գյուրջյանի միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

17:06 28.04.2025

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...

Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին

17:00 28.04.2025

Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...

Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

16:53 28.04.2025

Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...

Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:44 28.04.2025

Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

16:34 28.04.2025

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

16:25 28.04.2025

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...

BACK_TO_TOP