16:50 18.03.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացնում էր «Պետտուրքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության նախագիծը, որը նախատեսում էր 3 ամսով երկարացնել ցեմենտի արտադրության նախանշված պետական տուրքի չափը: Սակայն հանձնաժողովականները որոշեցին ժամկետները փոփոխել՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակը:
Որոշվեց` ցեմենտի արտադրության պետական տուրքի չափը մեկ տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում՝ առայժմ մինչև դեկտեմբերի 31-ը։ Ավանեսյանը նշեց, որ էլի քննարկումներ կկազմակերպեն և գուցե հուլիսին նոր նախագծով հանդես գան:
«Մայիսին արդեն լրացուցիչ գործիքներով հանդես կգանք՝ կապված նրանից, թե լրացուցիչ ինչ շոկեր տեղի կունենան՝ կապված վերջին միջազգային զարգացումների հետ»:
Փոխնախարարը նաև պատճառներ նշեց, որոնցով պայմանավորված է ցեմենտի գնանկումը, պատճառները ուղիղ կապված են Իրանում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններով, մասնավորապես՝ Իրանի տնտեսության անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ ու Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական սանկցիաներով: Ավանեսյանը նաև նշեց` իրադարձությունների ընթացքից ու Իրանի տնտեսության հետագա տեմպերից կախված, գուցե նաև որոշումներ փոխվեն և առաջիկայում ներմուծումը ոչ թե Իրանից, այլ, օրինակ` Վրաստանից լինի՝ ավելի բարձր արժեքով: Դեռ այդ ամենը անորոշ է:
Հիշեցնենք, որ Հայաստանում գործող օրենքով ներմուծվող ցեմենտի ու կլինկերի նկատմամբ պետական տուրք չի կիրառվում, իսկ Հայաստանում արտադրված ցեմենտի վրա 2019թ. հուլիսից սկսած` 1 տոննայի դիմաց 14 000 դրամի չափով տուրք է սահմանված։
11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները09:20 21.04.2025
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Ուկրաինայում համապարփակ զինադադարինՄիացյալ Նահանգները հավատարիմ է մնում Ուկրաինայում հրադադարի ամբողջական և համապարփակ դադարեցմանը: Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Մենք հավատարիմ ենք մնում ամբողջական և համապարփակ հրադադարի հասնելուն», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ ի պատասխան կիրակի օրը Reuters-ի զեկույցը մեկնաբանելու խնդրանքին, որում ասվում էր, որ Պետդեպարտամենտը կաջակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած Զատկի զինադադարի […] ...
09:10 21.04.2025
Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է ՄոսկվաԹուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարեն երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ։ «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտոնական շփումների համար ժամանել է Մոսկվա։ «Հուսով եմ, որ հանդիպումները, որոնք մենք կանցկացնենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու, տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ կարծիքների փոխանակման համար, արդյունավետ կլինեն»,- սոցցանցում ասել է պատվիրակության նախագահ, […] ...
08:58 21.04.2025
Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել սոցցանցի էջում եւ կից տեսանյութ հրապարակել. «Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...
08:55 21.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:44 21.04.2025
Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հաջորդ շաբաթ համաձայնության կգանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու գործարքը ձեռք կբերվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել Truth Social սոցիալական ցանցում։ «Հուսով եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան գործարք կկնքեն այս շաբաթ»,- գրել է ամերիկացի առաջնորդը։ Այդ դեպքում, նրա պնդմամբ, երկու կողմերն էլ «կսկսեն ակտիվորեն բիզնես անել» ԱՄՆ-ի հետ, ինչը թույլ կտա […] ...
08:34 21.04.2025
Չինաստանի զինված ուժերը վիճելի կղզուց վտարել են ֆիլիպինյան պարեկային նավըՉինացի զինվորականները վիճելի Հուանգյան կղզու (Սկարբորո խութ) մոտակայքում ջրերից դուրս են մղել ֆիլիպինյան պարեկային նավը, ասել է Ժողովրդաազատագրական բանակի (PLA) Հարավային գոտու մարտական հրամանատարության խոսնակ Չժաո Չժիվեյը։ «Ապրիլի 20-ին ֆիլիպինյան No 36 պարեկային նավը առանց Չինաստանի կառավարության թույլտվության ապօրինի մտել է Չինաստանի տարածքային ջրեր Հուանգյան կղզու մոտ։ «PLA Հարավային գոտու ռազմածովային ուժերի մարտական հրամանատարությունը զորքեր […] ...