Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+9.23 oC

Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր

10:57 18.03.2020

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գորոծություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։

Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս. թ. Ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի նախատեսվում, գործընթացը կիրականացվի ժամանակին՝ օրենքով սահմանված կարգով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադան դրական է գնահատել Վաշինգտոնում մաքսատուրքերի վերաբերյալ հանդիպման արդյունքները

09:20 14.03.2025

Կանադան դրական է գնահատել Վաշինգտոնում մաքսատուրքերի վերաբերյալ հանդիպման արդյունքները

Կանադական պատվիրակությունը դրական է գնահատում մաքսատուրքերի վերաբերյալ Վաշինգտոնում կայացած հանդիպումը ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է Օնտարիո նահանգի ղեկավար Դագ Ֆորդը։ «Մենք շատ արդյունավետ խոսակցություն ունեցանք: Ամեն ինչ շատ լավ անցավ: Ես անհամբեր սպասում եմ զրույցի շարունակությանը հաջորդ շաբաթ»,-հինգշաբթի օրը Վաշինգտոնում Կանադացի լրագրողներին ասել է Ֆորդը: Քաղաքական գործիչը, որի խոսքերը մեջբերում է CTV-ն, […] ...

Պենտագոնը վերակազմավորել է Ընդհանուր գնահատումների գրասենյակը

09:09 14.03.2025

Պենտագոնը վերակազմավորել է Ընդհանուր գնահատումների գրասենյակը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է վերակազմավորել Պենտագոնի ընդհանուր գնահատման գրասենյակը, որը վերլուծել է Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժի կիրառման քաղաքական և տնտեսական ասպեկտները։ Այս մասին ասված է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Շոն Պարնելի գրավոր հայտարարության մեջ։ «Որպես ազգի պաշտպանությունը ամրապնդելու դեպարտամենտի շարունակական հանձնառության մաս, պաշտպանության քարտուղարը հանձնարարել է լուծարել Ընդհանուր գնահատման գրասենյակը և […] ...

Վենս. Թրամփը դեմ է Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայմանը

09:00 14.03.2025

Վենս. Թրամփը դեմ է Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայմանը

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցում Արևելյան Եվրոպայում ատոմային զենք տեղադրելու գաղափարին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Ես չեմ քննարկել այդ հարցը նախագահի հետ, բայց ես ցնցված կլինեի, եթե նա աջակցեր միջուկային զենքի տեղակայմանը ավելի հեռուն՝ Արևելյան Եվրոպայում: Սա մարդկային քաղաքակրթության ապագայի մասին է։ Դոնալդ Թրամփը զբաղված է […] ...

Reuters. ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել GLSDB արկեր ATACMS հրթիռների փոխարեն

08:50 14.03.2025

Reuters. ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել GLSDB արկեր ATACMS հրթիռների փոխարեն

Վաշինգտոնը մտադիր է վերսկսել ATACMS մարտավարական հրթիռների փոխարեն Կիև բարձր ճշգրտության հեռահար GLSDB հրթիռներ ուղարկելը, որոնց պաշարները Ուկրաինայում վերջացել են հունվարի վերջին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ դրանց՝ բարձր ճշգրտության հեռահար GLSDB սահող հրթիռների մատակարարումը, որոնք ունակ են խոցել թիրախները մինչև 150 կմ հեռավորության վրա, պետք է լրացնի ATACMS հրթիռների պակասը, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 14.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Էգեդե. գրենլանդացիները չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը

08:32 14.03.2025

Վարչապետ Էգեդե. գրենլանդացիները չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը

Գրենլանդիայի կառավարության ղեկավար Մութ Էգեդեն կարծում է, որ կղզու բնակիչներն այլևս չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը։ Նա նաև մտադիր է համախմբել գրենլանդական կուսակցությունների առաջնորդներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։ Էգեդեի «Ինուիտ Ատակաթիգիիթ» (Ժողովրդական համայնք) կուսակցությունը մարտի 11-ի խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը, ուստի, այն այլևս չի ղեկավարի կառավարության նոր կաբինետը։ […] ...

BACK_TO_TOP