18:00 15.03.2020
Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվել է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներից է: Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ առավոտից մեկուսացման աշխատանքներ էին տարվում.
«Ես դա բնական երևույթ եմ համարում, որովհետև այդ մեկուսացումը երեխաների անվտանգությունից ելնելով է կատարվում: Մեկուսացվել է 27 աշակերտ՝ ծնողների հետ»,- ասաց տնօրենը՝ փոխանցելով, որ ծնողներից ոմանք իրենց հետ տարել են նաև իրենց անչափահաս երեխաներին:
Մուրադյանն ընդգծեց, որ երեխաները որևէ ախտանշան չեն ունեցել.
«Ես չեմ կասկածում, որ ամեն ինչ լավ է լինելու: Մեկուսացման աշխատանքներն արդեն ավարտված են: Ում որ պետք է՝ արդեն տեղափոխել են Ծաղկաձոր»,- նկատեց Արուսյակ Մուրադյանը:
Նա նշեց նաև, որ ընդհանուր առմամբ, դպրոցի ծնողների ու աշակերտների շրջանում անհանգտություն կա, բայց ծնողները հասկանում են, որ ամեն ինչ արվում է՝ ի շահ իրենց երեխաների առողջության:
Մեկուսացման աշխատանքների ժամանակ ընդդիմացած ծնողների վերաբերյալ էլ մեր զրուցակիցն ասաց.
«Դա այն պատճառով էր, որ ավտոբուսներով բոլորին միասին էին տեղափոխում, բայց համոզվեցին, որ անվտանգությունն ապահովվում է»:
13:00 26.04.2025
Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլըՕմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 19-ին, կողմերը բանակցել էին Հռոմում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ […] ...
12:52 26.04.2025
Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք լրատվամիջոցներ։ Ավելի վաղ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել էր իր ղեկավարի և Թրամփի հանդիպման մեկնարկը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Պոնտիֆիկոսի հուղարկավորությանը մասնակցել է 160 պատվիրակություն, այդ թվում՝ ավելի […] ...
12:50 26.04.2025
ՀՖՖ-ն և ակումբները կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի ակումբների ներկայացուցիչները միասին կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափի հնարավոր փոփոխության վերաբերյալ ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկները և ակումբների դիրքորոշումները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Հանդիպում-քննարկումը կկայանա ՀՖՖ գրասենյակում ապրիլի 28-ին: Օրակարգում կլինեն նաև ֆուտբոլիստների մարզումային փոխհատուցման, ինչպես նաև ԲԿՄԱ-ի հետագա գործունեության վերաբերյալ հարցերը: ...
12:37 26.04.2025
Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ը «որոշ երկրների» հետ գործարքներ կկնքի շաբաթների ընթացքումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ը կկարողանա երեք-չորս շաբաթվա ընթացքում որոշ երկրների հետ մաքսատուրքերի համաձայնագրեր կնքել։ «Ես կասեի, որ առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում մենք կավարտենք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը Time ամսագրին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ որոշ երկրներ «կարող են վերադառնալ և փոփոխություններ խնդրել», իսկ Թրամփը խոստանում է դիտարկել բոլոր […] ...
12:25 26.04.2025
Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն է՝ ՀՀ սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնել սահմանապահների ներկայությունը. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի Սահմանապահ զորքերի զինծառայողի օրը ու Քաղաքացու օրը համընկել են և շնորհավորել բոլորին նաև Քաղաքացու օրվա առիթով: Վարչապետի խոսքով՝ այս համընկումը խորհրդանշական է, որովհետև և քաղաքացին, և սահմանն ունեն մի կարևոր հենման […] ...
12:13 26.04.2025
Անչելոտին «Ռեալի» համար չորս նոր խաղացող է ընտրելՉնայած հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն սկսել է ծրագրել թիմի ամառային տրանսֆերային արշավը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի տրանսֆերային կարճ ցուցակում ընդգրկված են չորս ֆուտբոլիստներ, որոնք բոլորն էլ հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Իտալացի մասնագետի տեսադաշտում են․ Սանդրո Տոնալին («Նյուքասլ») Ալեքսիս Մաքալիստերը («Լիվերպուլ») Ուիլյամ Սալիբան […] ...