19:00 14.03.2020
Գյումրիի տուն-ինտերնատի հետագա գործունեությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հայկական Կարմիր խաչի միջև կնքված հուշագրով ամրագրվեց, որ շահառուների խնամքը պատվիրակվում է հենց այդ ոչ պետական կառույցին։ Տուն-ինտերնատի լուծարումից հետո Կարմիր խաչը պետք է այս տարվա հունվարի 1-ից անցներ իր գործառույթների կատարմանը: Որոշումը կա, բայց բուն գործողությունների փուլ չի մտել, իսկ տուն-ինտերնատի լուծարման գործընթացը երեք ամիս է` ձգձգվում է:
«Կառավարությանը պետք է ներկայացվի ամբողջությամբ լուծարված հիմնարկ, իմ կարծիքով` ձգձգման պատճառը իրավական կարգավորումների հետ է կապված»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրու տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը։
Լուծարային աշխատանքների կարգավորումների երկարաձգումն էլ հօգուտ աշխատողների է։ Անցած տարվանից 72 աշխատող ազատման ծանուցում էր ստացել, ստորագրել էին միայն պարտադիր պայմանից ելնելով, որ պատվիրակված կազմակերպությունը պարտավորվել էր նրանց 70 տոկոսին աշխատանքի վերցնել։
Լուծարման գործընթացը որքան ուշանում, այդքան էլ նրանք շարունակում են աշխատել, աշխատանքային պայմանագրերն էլ երկարացրել են։ Այդ ընթացքում էլ ժամանակին էլ վճարվել են:
Լուծարային հանձնաժողովը շարունակում է աշխատել տուն-ինտերնատում, իսկ հանձնաժողովի ներկայացուցիչ նախարարությունը նշանակել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանին։ Իրավական փաստաթղթերի կարգավորումներին զուգահեռ, գույքագրման աշխատանքներ են կատարում։ Թե երբ կավարտվի լուծարային գործընթացը, ժամկետը պայմանական է։ Տուն-ինտերնատում աշխատանքային ոչ մի գրաֆիկի փոփոխություն տեղի չի ունեցել. սննդի և դեղորայքի գնումների գործընթացը նույն կերպ շարունակում է: Փոխվել է միայն պետական հատկացումների չափը։
Տարեց շահառուների համար կարևորն այն է, որ լուծարումից հետո նոր կազմակերպությունը, երբ ստանձնի իր պարտավորությունները, շարունակի աշխատել ու իրենց խնամքն ապահովել այնպես, ինչպես հիմա է: Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են այստեղ խնամվող 159 շահառուների հետ, ծանոթացել նրանց կարգավիճակներին։ Վերակազմակերպումից կամ լուծարումից հետո նախարարությունը տուն-ինտերնատից տուն-պարտեզների անցման գործընթաց է նախատեսում Հայաստանում։
Այն ենթադրում է ունենալ փոքր տուն նոր տիպի կառույցներ, որտեղ կբնակվեն 2-ից ոչ ավելի շահառու: Կարմիր խաչը պարտավորվել է Գյումրի տուն-ինտերնատի 6 մասնաշենքերից չորսում հիմնային նորոգումներ կատարել, որոնք կհարմարեցվեն տուն-ինտերնատում խնամվող 159 շահառուներից յուրաքանչյուրի պայմաններին։
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...