11:10 14.03.2020
Խորհրդային բանկերում ներդրած ավանդների փոխհատուցումը հունվարից վերսկսվել է։ Այս տարի խնայողությունները ստանալու իրավունք ունեն 1935 և 1936 թվականներին ծնված քաղաքացիները, որոնք մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ավանդներ են ունեցել նախկին «Խնայբանկի» մասնաճյուղերում:
Այս արտոնյալ խմբերից բացի, այս տարի իրենց խնայողություններն արտահերթ ստանալու իրավունք են ստացել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների, գնդակոծման տակ գտնվող սահմանամերձ համայնքների այն ավանդառուները, որոնք 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված են տվյալ համայնքում։ Այս կետը Շիրակի մարզին չի վերաբերում։ Վերսկսված փաստաթղթավորման համար սոցիալական աջակցության կենտրոնները դիմում են 1935-36 թվականներին ծնված քաղաքացիներին։
Ամսական աշխատավարձով կարողացել է լավ ապրել ու մի քիչ էլ խնայել։ Ամեն ամիս «Խնայբանկում» բացված ավանդին որոշակի գումար էր ավելացնում`նեղ օրվա համար:
Արդեն չի հիշում, թե ինչքան գումար կա հավաքված խորհրդային գրքույկում։ Դեռ չի հետաքրքրվել, թե տարիների վաստակի խնայողությունների դիմաց փոխհատուցումը որքան է կազմելու։ Փաստաթղթերը նոր է ներկայացրել Գյումրիի սոցիալական աջակցության տարածքային կենտրոն։
«2020 թվականի հունվարից սկսած 10 ընտանիք կամ 10 անձ է դիմել սոցծառայություն, և հիմա կառավարության նոր որոշմամբ՝ ավանդները տրվում են մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին»,- պարզաբանում է սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային ծառայության տնօրեն Արտաշես Եգորյանը:
Այս տարի ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 1935 և 1936 թվականներին ծնված քաղաքացիները, բայց կան դիմումատուներ, որոնք նախորդ տարիներին ծրագրից դուրս են մնացել։
Եթե քաղաքացին կորցրել է կամ չի պահպանել իր ավանդային գրքույկը, այս դեպքում «Հայխնայբանկի» իրավահաջորդ «ՎՏԲ» բանկից պարտադիր պահանջվում է տեղեկանք, որը կհաստատի ներդրված ավանդի չափը։
«Պետք է դիմել բանկ և պահանջել տեղեկանքը, տեղեկանքի մեջ երևում է, թե ինչքան գումար է եղել գրքույկում, և էստեղ նաև կա 40 տոկոս փոխհատուցում. շատ ժամանակ տարեցները տեղյակ չեն, որ իրենց ունեցած գումարի վրա տարիների ընթացքում կուտակվել է էս փոխհատուցումը, իսկ տեղեկանքով սա պարզ երևում է։ Փոխհատուցման գումարը նույնպես գումարվում է ունեցած մայր գումարին և վճարվում»,- նշում է «Գյումրի 1» սոցիալական աջակցության տարածքային ծառայության առաջին կարգի մասնագետ Աիդա Խաչատրյանը:
Հավելյալ փոխհատուցում ասածը վերաբերում է մարդկանց հայտնի գորբաչովյան 40 տոկոսին, որը ոչ բոլորի խնայողական գրքույկներում է նշված եղել։ Ըստ ներկայացված տեղեկանքի՝ քաղաքացիները կարող են ստանալ նաև մահացած ամուսնու կամ կնոջ ավանդային խնայողությունը, այս դեպքում կվճարվի գումարի միայն 50 տոկոսը:
«Կարգը նորից պահպանվում է, եթե կինը մահացած է, բայց ամուսինը 35 կամ 36 թվի ծնված է, նա կարող է ստանալ նաև իր կնոջ գրքույկում եղած գումարի 50 տոկոսը, և հակառակը»,-ասում է Արտաշես Եգորյանը։
Իսկ այն քաղաքացիները, ովքեր արդեն ընդգրկվել են վճարման ցուցակներում, բայց մահացել են, այս դեպքում գումարն ամբողջությամբ տրվում է օրինական ժառանգներին: Մինչ այս ներկայացված փաստաթղթերում մեծ կարողություններ ունեցող տարեցներ դեռ չեն եղել: Ամենաշատը 10-15 հազար ռուբլի ավանդային գումար է։ Հաշվի առնելով ավանդառուների տարիքային շեմը՝ շատ հաճախ անհրաժեշտ է լինում սոցիալական աշխատողներին այցելել նրանց տներ։ Տարեցների փոխարեն փաստաթղթերը կարող են ներկայացնել նաև վստահված անձինք:
18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով20:20 24.11.2024
Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունիԲալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...
20:00 24.11.2024
«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբՕրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...
19:40 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջԱյսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...
19:20 24.11.2024
Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ KyodoԻրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...
19:00 24.11.2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարությունՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
18:40 24.11.2024
Կատարվել է քահանայական ձեռնադրությունՆոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...