Գյումրեցի 13-ամյա աղջկա եղբայրն այսօր կլինի Հայաստանում. կքննարկվի քրոջ և եղբոր խնամակալության հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Գյումրեցի 13-ամյա աղջկա եղբայրն այսօր կլինի Հայաստանում. կքննարկվի քրոջ և եղբոր խնամակալության հարցը

18:30 10.03.2020

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվել է խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ, որտեղ  քննարկվել է 13-ամյա աղջկա ու նրա 17-ամյա եղբոր խնամակալության հարցը։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ասել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

«Այսօր տեղի է ունեցել նիստ, հանձնաժողովը քննարկել է հարցը։ Թեև աղջկանով ավելի շատ ենք այս պահին հետաքրքրված, բայց նրա եղբայրն էլ անչափահաս է, և երեխաների կարգավիճակն օրենսդրությամբ սահմանված կարգով վերաբերում է երկուսին էլ, երկուսն էլ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են, հետևաբար պետք է հաշվառում իրականացնել, որպեսզի նրանք կերակրողին կորցնողի կենսաթոշակից օգտվեն»,- նշել է Լիլիթ Գորգինյանը։

Երեխաները ճանաչվել են առանց ծնողական խնամքի մնացած անձինք, քանի որ նրանց հարազատներից ոչ ոք չի ցանկանում ստանձնել անչափահասների խնամակալությունը։

Լիլիթ Գորգինյանը հայտնել է, որ կան աղջկան խնամատարության վերցնել ցանկացող ընտանիքներ, բայց պետք է սպասել՝ մինչև աղջկա առողջական վիճակը կայունանա։

«Այսօր եղբայրը գալիս է, և նա երեխայի ամենամոտ հարազատն է, հանձնաժողովը որոշեց, որ ճիշտ կլինի նրա հետ հանդիպում ունենալ, հարցնել, պարզաբանել խնդիրը, գուցե մասնագետների հետ խոսակցությունից հետո, հուսանք,  կարծիքը կփոխվի և կուզենա չափահասության տարիքին հասնելուց հետո ստանձնել քրոջ խնամակալությունը: Եթե այդ տարբերակները բացառվեն, ապա կդիտարկվեն մյուս քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները»,- պարզաբանել է նա:

«Խնամակալության հանձնաժողովին մեկ դիմում է քաղաքացու կողմից ներկայացվել, բայց Երևանի քաղաքապետարան էլ են դիմել տարբեր քաղաքացիներ, այնպես որ այստեղ պետք է համագործակցություն Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի երեխայի համար հնարավորինս լավագույն տարբերակը ընտրվի»,- նշել է Լիլիթ Գորգինյանը:

Ըստ բաժնի պետի` տվյալ ընտանիքն իրենց մոտ բռնության ենթարկվածների ցանկում ընդգրկված չի եղել, 43-ամյա կնոջից բռնության ենթարկվելու մասին ահազանգեր չեն ստացել, դպրոցից ևս, որտեղ սովորում է 13-ամյա աղջիկը, մարզպետարան զանգեր չեն եղել։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP