Դեպքի մանրամասները ճշտվում են: Առայժմ հայտնի է, որ 7-10 զինված չարագործներ մտել են օդանավակայանի պահեստային բաժին և թալանել թանկարժեք իրեր տեղափոխող ընկերության բեռնատարը, որում գումար է եղել։
Ոստիկանությունը պարզել է, որ չարագործներն օգտագործել են DHL փոստային ծառայության մեքենա, որով մտել են օդանավակայանի պահեստային տարածք:
Ոստիկանները համոզված են, որ չարագործները տեղյակ են եղել գումարի տեղափոխման բոլոր մանրամասներին: Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ չարագործները զենքով սպառնացել են իրենց հետապնդող ոստիկաններին և անհետացել տեսադաշտից՝ այդ ընթացում հրազենային վնասվածք հասցնելով երկու ոստիկանի:
Նշենք, որ Սանտիագոյի օդանակավայանում սա խոշոր գողության երրորդ դեպքն է: 2014-ին նույն օդանավակայանից գողացել էին 10 մլն դոլար, իսկ 2017 թվականին՝ 19 մլն դոլար, ինչից հետո օդանավակայանի անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական տվեց: