16:34 18.12.2017
ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում` կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Քննարկումը վարել է ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը: Քննարկման սկզբում որոշում կայացվեց այն անցկացնել հիմնականում հարցուպատասխանի ձևաչափով: Մինչ այդ փոխնախարարը հակիճ ներկայացրեց, թե ինչ է իրենց ներկայացնում օրենքի այս նախագիծը: Նոր օրենքով սահմանվում կամ լիովին վերանայվում են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ: Դրանք են՝
-ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքների և պայմանների ներդրում, մասնագիտության կրթական ծրագրի չափորոշիչի ձևանմուշի սահմանում և այլն,
-բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, դրանց ինստիտուցիոնալ ինքնավարության և հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջների ու մեխանիզմների ներդրում ու կիրառում,
-միջազգային օրենսդրությանը համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական և կիրառվող հասկացությունների սահմանում, ինչպես նաև օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռում և այլն,
-ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրումը և այլն:
Քննարկման ժամանակ խնդրահարույց համարվեց օրինակ օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը: Ըստ որի՝ 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, և ռեկտորը նրա հետ կարող է կնքել մինչև 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Ներկա փորձագետներից մեկը նկատեց, որ սահմանադրությամբ ամրագրված է, որ պաշտոնի նշանակվելիս մարդը չպետք է ունենա տարիքային սահմանափակում, իսկ այս դեպքում այդ սահմանափակումը լինում է, սա չի հակասու՞մ Սահմանադրությանը: Ի պատասխան՝ ԿԳ նախարարի տեղակալը նշեց, որ որևէ հակասություն չկա, որովհետև դեռ թոշակի տարիք է համարվում 65 տարեկանը և այդ տարիքից գրեթե բոլոր վայրերում անցնում են թոշակի.«Մենք հիմա ևս 5 տարի բարձրացնում ենք այդ շեմը՝ հաշվի առնելով, որ կրթության մեջ միտքն է ավելի կարևոր: 70 տարեկանը բավարար է, որ պրոֆեսորը կարողանա իր գիտելիքներով ու հմտություններով նպաստ բերել մեր բուհական համակարգում»: Մկրչտչյանի խոսքով՝ այս դրույթի հիմնական նպատակը կադրերի երիտասարդացումն է.«Եթե ես ներկայացնեմ գիտական համակարգի տարիքային սանդղակը, կատաստրոֆիկ ցուցանիշ կլինի: 60 տարեկանը գերազանցող գիտնականների թիվը ամբողջ համակարգում 30% է կազմում, սա վատ ցուցանիշ է»,- ասաց նախարարի տեղակալը:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...