16:34 18.12.2017
Բանակից տարկետման վերացման դեմ բողոքող և ԵՊՀ-ում հացադուլ սկսած ուսանողների մասին Tert.am-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել է, որ նրանց հետ բանակցելու ցանկություն չունի և դրա իմաստը չի տեսնում:
«Անբավարար առաջադիմությամբ հեռացված ուսանողը հիմա որոշել է գիտության համար պայքարել, ծիծաղելի չէ՞ դա: Նա ընդհանրապես կապ չունի ԵՊՀ-ի հետ: Հիմա, որ գնացել մտել են լսարան, ի՞նչ անեմ: Ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ավանտյուրա են անում, հիմա ես ի՞նչ անեմ: Կզզվեն իրենց արածից, կթողեն կգնան»,-ասել է ԵՊՀ ռեկտորը՝ նշելով, որ հացադուլի մասնակիցներից մեկը՝ Յուրի Ավագյանը, այժմ բուհի ուսանող չէ, անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել է համալսարանից:
Արամ Սիմոնյանը միաժամանակ կասկած է հայտնել, որ հացադուլ անող երիտասարդները իրականում հաց չեն ուտում: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի մասին ռեկտորն ասել է, որ նա փակվել է լսարաններից մեկում: «Եթե որոշել է սոված մնալ, թող մնա: Ուսանողները զբաղված են իրենց ամենօրյա գործունեությամբ, ստուգարքներն ու քննությունները պետք է թողնեն գնան միանան նրանց որ ի՞նչ, ինչի՞ համար: Այդ տղաները սպառել են իրենց, դա արդեն ժամանակավրեպ գործ է »,-ասել է Սիմոնյանը:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամները հայտարարություն են արել իրենց հացադուլի մասին՝ նշելով, որ իրենց առաջարկները մեկ ամիս է, ուղղակի քննարկման փուլում են, և իրենք հացադուլը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ կոնկրետ պատասխան, հայտարարություն կամ առաջարկ չի եղել:
Հացադուլ հայտարարած Յուրի Ավագյանը, որը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով, վատ վարքի և բացակայության համար հեռացվել է բուհից, հայտարարել է, որ իրենց պահանջն լիազորված մարդկանց, կրթության և գիտության նախարարության, պաշտպանության նախարարության հետ որոշեն գերակա ուղղությունները, և արժանի, մոտենցիալ ունեցող մարդկանց տրամադվի տարկետման իրավունք:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ հայտարարած երկու երիտասարդները պահանջում են պահպանել տարկետման իրավունքը և ընդամենը վերացնել այդ իրավունքի տրամադրման ճանապարհին առկա կոռուպցիոն երևույթները:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...