15:25 18.12.2017
Հայաստան-ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր փաստաթղթում և ԵՄ-ի հետ կնքված մի շարք այլ համագործակցային փաստաթղթերում ձևակերպված է քաղհասարակության դերի խրախուսման անհրաժեշտությունը ամենատարբեր ոլորտներում, համոզված է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Նրա համոզմամբ Հայաստանի գործադիր իշխանության մարմինները մեծապես կարևորում են քաղհասարակության ներգրավվածությունը:
«Սա պարզապես հայտարարություն չէ, այլ վերջին շրջանում արդեն ավանդույթ դարձած աշխատանքային պրակտիկա, պարտադիր աշխատաոճ, ինչը կարևոր մասի է վերածվում մեր քաղաքական մշակույթում: Առհասարակ Հայաստանի և նրա գործընկեր երկրների հետ հարաբերությունների զարգացման գործընթացում, որն անշուշտ ունի շարունակական բնույթ, ի մասնավորի ԱԳՆ-ն մշտապես բաց է եղել բոլոր շահառուների տեսակետների քննարկման, ինչու չէ նաև բախման առումով: Այդ տեսակետներին, այլընտրանքային մոտեցումներին, երբեմն նաև քննադատական բնույթի, ծանոթանալը մեծապես օգնում է մեզ արտաքին հարաբերությունների տարբեր հարցերում ծանոթանալ հանրային կարծիքներին, հաշվի նստել մասնավորապես վերջնական որոշումների կայացման կամ դրանց իրագործման փուլում»,-իր ելույթում նշեց Կարեն Նազարյանը:
Փոխնախարարի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակությունը վստահաբար իր կարևոր դերակատարումն ունի ԵՄ և ԱՄՆ-ի հետ շարունակվող համագործակցության խթանման հարցում, մասնավորապես միջմարդկային շփումների, բազմաոլորտ փոխանակումների ու կապերի ամրապնդման գործում:
«Մենք մշտապես բաց ենք եղել միասին քննարկելու Երևանի և Վաշինգտոնի, Երևանի և Բրյուսելի, եվրոպական մյուս մայրաքաղաքների և կառույցների միջև տեղի ունեցող զարգացումներն ու փոխգործակցությանը, որոնք վերջին շրջանում մտել են բավականին աշխույժ և ինտենսիվ փուլ: Ասվածի վառ օրինակն էլ կարող է հանդիսանալ Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների ողջ ընթացքում հասարակական կազմակերպությունների և Կառավարության ներկայացուցիչների, նաև ԱԺ-ի պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ հանրային քննարկումները: Իր հերթին ԱԳՆ-ն նույնպես նախաձեռնել է քննարկումներ քաղհասարակության ներկայացուցիչների հետ և մտադիր ենք շարունակել այդ գործընթացը»,-ասաց Նազարյանը:
Նա նաև ընդգծեց.«Մենք հետևողական ենք լինելու ԵՄ–ի հետ ստորագրված բոլոր փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների անշեղ իրականացմանը նույն մոտեցումն ակնկալում ենք նաև մեր գործընկերներից»:
Քննարկման մասնակից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հետաքրքրվեց, թե երբ է ԵՄ–ի հետ ստորագրված նոր փաստաթղթի վավերացման գործընթացը հասցնելու ավարտին: Կարեն Նազարյանը զերծ մնաց որոշակի ժամկետներ նշելուց՝ հաշվի առնելով, որ փաստաթուղթը պետք է քննարկման դրվի ՍԴ–ում, այնուհետև ԱԺ-ում:
«Համաձայնագիրն ունի չորս կողմ ՀՀ-ԵՄ, ԵՄ անդամ երկրներ և Եվրաակումբ: Հստակ ձևակերպված են վավերացման գործընթացին առնչվող դրույթները և մենք մտադիր ենք դրանք իրականացնել բավականին արագ:Կառավարության ներսում այդ հարցով կան արդեն ցուցումներ, և գործընթացն արդեն սկսվել է: Կանխատեսել հստակ ժամկետ՝ անշնորհակալ գործ է, կարող ենք բոլորս էլ սխալվել: Ես ձեռնպահ կմնայի ժամկետներ նշելուց, բայց կարող եմ ասել, որ ապրիլ, մայիս ամիսներից ի զորու կլինենք այդ գործընթացն ավարտել»,-ասաց փոխնախարարը:
Քննարկմանը մասնակցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ կարևորեց նմանատիպ քննարկումների կազմակերպումը՝ քաղաքացիական հասարակության դերի և ներգրավվածության բարձրացման հարցում:
«Պետական մարմինների կողմից արվող քայլերը կարող են լինել ավելի արդյունավետ և ավելի նպատակային, եթե ունեն առավել լավ երկխոսության վրա հիմնված ուսումնասիրություններ՝ նաև ներգրավելով քաղհասարակությանը»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:
Նա անդրադարձավ Հայաստան-ԵՄ ստորագրված նոր փաստաթղթին՝ նշելով, որ այն տալիս է իրավապայմանագրային հիմք ՀՀ–ի և ԵՄ-ի միջև ամենատարբեր ոլորտներում երկարաժամկետ զարգացման համագործակցության զարգացման առումով: Տասը, տասնհինգ և ավելի տարիներ համաձայնագիրը, ըստ փոխնախարարի, լինելու է շատ արդիական փաստաթուղթ: Համաձայնագրով ձեռքբերված պայմանավորվածությունը միտված է Հայաստանի ներսում իրականացնելու բարեփոխումներ:
«Բարեփոխումների տեսանկյունից բացառություն չեն քաղաքականությանն առնչվող պայմանավորվածությունները, որովհետև մենք բուն համաձայնագրում, ունենք, ինչպես իմ գործընկերը նշեց, նաև հստակ ձևավորված մոտեցում քաղհասարակության, դրա կազմակերպվածության առումով: Դա նշանակում է, որ շատ ոլորտներում ընդունված որոշումները բերելու են զարգացման»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...
16:34 28.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...