Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 43-ամյա կինը մահացել է․ նրա 13-ամյա աղջիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 43-ամյա կինը մահացել է․ նրա 13-ամյա աղջիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

20:29 05.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջը և նրա 13 տարեկան դստերը դաժան ծեծի ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել Ոստիկանության Գյումրիի Մուշի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Մասնավորապես՝ կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել ընկերուհուն և նրա դստերը։

Դեպքից ժամեր անց այսօր՝ ժամը 15։40-ի սահմաններում, Տեքստիլ թաղամասի տներից մեկում ոստիկանները հայտնաբերել են 43-ամյա կնոջ  դին՝ բռնության հետքերով, իսկ նրա 13-ամյա դուստրը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»:Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Երեխան մեզ մոտ է ընդունվել տրավմատիկ շոկով, բազմակի պոլիտրավմաներով, այտուցված դեմքով, քիթը կոտրված էր, ականջները` վնասված, հեմատոմաներ ծայրանդամներին, ամբողջ մարմնի վրա կապտուկներ էին։ Գիտակցության կորուստ ուներ, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, որպեսզի բացառենք գլխին օջախային հեմատոմաները։ Պարզվել է, որ երեխայի մոտ առաջացել է գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ»,- SHANTNEWS.am-ի հետ հարցազրույցի ընթացքում 13-ամյա աղջկա վիճակի մանրամասները ներկայացրել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» վերակենդանացման բաժանմունքի ռեանիմատոլոգ Սիլվա Աղայանը։

Այս պահին աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրան ուղեկցող հարազատներ չեն եղել։ 28-ամյա երիտասարդը Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ձերբակալվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP