19:57 05.03.2020
Մեկ ամիս առաջ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրով Գյումրիի քաղաքապետարանի ձեռք բերած 15 միավոր տեխնիկայով կոմունալ ծառայության ավտոպարկը թարմացվեց: Աղբատար, կոմբինացված ջրցան ու ձյուն մաքրող մեքենաներով քաղաքն ավելի մաքուր են պահելու, գործն էլ ավելի արագ են կազմակերպելու:
Նորոգված փողոցների հաշվին է աշխատանքը կրկնապատկվել, կոմունալ ծառայության ծախսերն էլ հետն են փոփոխություններ կրել։ Ֆինանսական հաշվարկների արդյունքն էլ եղավ այն, որ 100 դրամի փոխարեն բնակիչը աղբահանության դիմաց վճարում է 150 դրամ։
Ֆինանսական բաժնի վերլուծական տվյալների համաձայն՝ 2019 թվականին աղբահանության դիմաց կատարված վճարումներով բյուջե է մուտքագրվել 219 մլն դրամ, բայց ծախսերն ավելին են եղել՝ 379 մլն: Այս տարի նոր դրույքաչափով գանձումների արդյունքում կանխատեսում են, որ ծախս-եկամուտ տարբերությունը որոշակի փոփոխություն կկրի, բայց դարձյալ ծախսատարությունը մեծ է լինելու, նոր աղբահան մեքենաների շահագործումն արդեն մեծ ծախսեր է պահանջում։
Աղբահանության դիմաց վարձերի հավաքագրումը 90 տոկոսի շեմին չի հասնում, վատ ցուցանիշ չէ, բայց կոմունալ բաժինը սա թերի է գնահատում։
Տարիներով մնացած պարտքերն են դժվար հավաքում։ Գյումրիում փաստացի բնակվողների թիվը 72.300 է, նրանց մոտ 20 տոկոսը չվճարողներն են, նույնքան՝ քաղաքից բացակայողները։ Մոտ 300 աղբահավաք կետ կա ՝ 850 աղբարկղով, կոմունալ ծառայությունը հատուկ ծրագրի միջոցով հետևում է աղբահավաք մեքենաների աշխատանքին։ Սա վերահսկողություն է ոչ միայն աղբատար մեքենաների երթուղու տեղաշարժին։
Տեսանկարահանող սարքեր ևս կան տեղադրված աղբամանների տարածքում, ֆիքսում են աղբամաններին մոտեցող յուրաքանչյուրի գործողությունը՝ արդյոք կենցաղային աղբը հենց աղբամանո՞ւմ էլ լցնում են, թե՞ ոչ:
Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ անցորդները գուցե ոչ միտումնավոր, բայց հենց այսպես են վարվում․ նետում են աղբը հեռավորությունից ու հետ չեն էլ նայում՝ աղբը աղբամանում հայտնվե՞ց, թե՞ ոչ: Տեսախցիկներով շատ են հայտնաբերել նաև դեպքեր, երբ բնակիչները շինաղբն են լցնում աղբարկղերում կամ թափում դրանց կողքին։
Դրանք անպատիժ չեն մնում: Ֆիքսած խախտումները դուրս են բերվում և վարչական վարույթներ կազմվում, բացահայտում անձի ինքնությունը ու գործը հասնում է տուգանքին: Վարչական վարույթները սկսվում և ավարտվում եմ միայն քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովում:
Տեսանկարահանող 3 սարք էլ քաղաքային աղբանոց տանող ճանապարհին է տեղադրված, տեսել ու ֆիքսել, թե քաղաքացիներն ինչպես են մեքենաներով շինարարական աղբը բերում և լցնում ճանապարհին՝ չհասնելով աղբադաշտ։
Կոմունալ ծառայությունը նաև բնակիչների համար պաստառներ է փակցրել՝ զգուշացնելով, որ տեսանկարահանող սարքեր են տեղադրված, և որոշ տեղերում պատկերը փոխվել է։
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...