Արսեն Ջուլֆալակյանը պահանջել է, որպեսզի Տիգրան Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի 5 մլն դրամ պարգևավճարները վճարվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 09 2024
  • $
    387.09
  • RUBLE
    4.32
  • 429.94
WEATHER
+18.09 oC

Արսեն Ջուլֆալակյանը պահանջել է, որպեսզի Տիգրան Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի 5 մլն դրամ պարգևավճարները վճարվեն

13:36 05.03.2020

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և նշել, որ ծանրամարտիկներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի պարգևավճարները պետք է լրացվեն 5-ական միլիոն դրամով:

Այլ մարզիկների հետ կապված դոպինգային սկանդալներից և որակազրկումներից  հետո 2008 թվականին Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական բրոնզե մեդալը դարձավ արծաթ, իսկ Սիմոն Մարտիրոսյանի՝  2016 թվականի օլիմպիական արծաթը՝ ոսկի:

Ըստ պետական պարգևավճարների համակարգի` մարզիկները Օլիմպիական խաղերում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ նվաճելու համար ստանում են համապատասխանաբար 20, 15 և 10 մլն դրամ պարգևավճար:

Ջուլֆալակյանը նկատել է, որ դոպինգային միջադեպից հետո  նշված երկու ծանրորդների պարգևավճարները պետք է լրացվեն 5-ական միլիոն դրամով: Նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է,  որ Ջուլֆալակյանի դիտարկումն անպայման հաշվի կառնվի և պետությունն ամեն ինչ կանի արդարությունը վերականգնելու համար:

Նախարարը նաև հիշեցրել է, որ Սիմոնի պարագայում դեռ որոշումը չկա և երբ այն լինի, արդարությունը կվերականգնվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

23:38 07.09.2024

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ «Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։ Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ […] ...

Մայր տաճարը կբացի դռները

22:13 07.09.2024

Մայր տաճարը կբացի դռները

Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը: ...

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

22:06 07.09.2024

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Նախ մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը (որոշ ռեսուրսներում նշվում է, որ […] ...

SHANTNEWS

22:00 07.09.2024

SHANTNEWS

Ուշադրություն, նա զինված է․ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

21:49 07.09.2024

Ուշադրություն, նա զինված է․ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Ուշադրություն․ ըստ տեղեկությունների նա զինված է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

21:47 07.09.2024

Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։ Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Ճանախարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Վանաձորի և Ալավերդու համայնքապետեր Արկադի Փելեշյանը և Դավիթ Ղումաշյանը: […] ...

BACK_TO_TOP