ՎԶԵԲ ծրագրով այս տարի Գյումրիում 13 կմ ճանապարհ կհիմնանորոգվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

ՎԶԵԲ ծրագրով այս տարի Գյումրիում 13 կմ ճանապարհ կհիմնանորոգվի

19:45 05.03.2020

Վերակառուցման և զարգացման բանկի վարկային միջոցներով Գյումրիի փողոցաշինական ծրագրի երկրորդ փուլի նախագծերը պատրաստ են, շուտով կհայտարարվի կապալառու ընկերության մրցույթ: Հիմնանորոգվողների ցանկում 33 փողոց է ընդգրկված, սակայն արդեն պարզ է, որ 33-ից միայն 19-ի հիմնանորոգումն է սկսվելու և ավարտվելու այս տարի: Հերթն առայժմ չի հասնի Անի թաղամասի փողոցներին և Շիրակացի փողոցին: Պատճառը ջրամատակարարման ցանցի նորոգումներն են, որոնք այս փողոցներում ուշանում են: Ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ ծրագրով այս տարի  նախատեսված է Գյումրիում հիմնանորոգել 13 կմ ճանապարհ և մեկ հրապարակ:

Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատասենյակներից մեկում գրասեղանների ողջ տարածքը նախագծային փաստաթղթերն են զբաղեցրել: Վերակառուցման և զարգացման բանկի վարկային ծրագրի երկրորդ փուլում ընդգրկված փողոցների նախագծերն են: Քաղաքապետարանի մասնագետներն ուսումնասիրում են նախորդ փուլում ունեցած թերությունները չկրկնելու համար: Նախագծային ընկերությունը նույնն է, նախագծողները՝ նույնպես: Փոխվել է միայն աշխատանքային գրաֆիկը՝ այս անգամ նախագծերն ավելի շուտ են կազմվել, ուսումնասիրում են նախագծային թերությունները նվազագույնի հասցնելու համար:

Ծրագրի առաջին փուլում նախագծերում թերություններ հայտնաբերվեցին, դրանք վերանայվեցին, գումարվեց շինարարական անորակ աշխատանքը, որի հետևանքով ծրագիրը ձգձգվեց: Այս փուլում հիմնականում երկրորդական փողոցներ են ընդգրկվել, մասնավորապես՝ կենտրոնական փողոցները կապող հատվածները: Դրանցում ենթակառուցվածքները ստորգետնյա դարձնելու խնդիր դրված չէ:

 

«Նախորդ փուլի թերությունները կախված էին ստորգետնյա կոմունիկացիաների հետ: Այս անգամ ընդգրկվել են երկրորդական փողոցներ, որտեղ ջրահեռացումը մակերեսային է, լուսավորությունը օդային գծով է, ոչ թե մալուխային: Այսինքն՝ նմանատիպ խնդիրներ չեն առաջանա, կամ եթե առաջանան, ապա շատ քիչ կլինեն: Արդեն պատրաստ են 15 փողոցի նախագծային, նախահաշվային փաստաթղթերը, նախապատրաստում ենք մրցույթ հայտարարելու համար: 1-2 օրում մրցույթ կհայտարարվի»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:

ՎԶԵԲ-ի ծրագրի երկրորդ փուլում 33 փողոց է ընդգրկված: Դրանք բաժանված են 4 խմբի: Առաջինից երրորդ խմբերի փողոցների հիմնանորոգումը նախատեսված է սկսել ու ավարտել այս տարի: 4-րդ խմբում այն փողոցներն են, որոնց հիմնանորոգումն առնվազն այս տարի հնարավոր չէ: Խոսքը Անի թաղամասի և Շիրակացի փողոցի մասին է: Երկու դեպքում էլ պատճառը ջրամատակարարման համակարգի նորոգումների ուշացումներն են: Քանի դեռ ջրագծերը նորացված չեն, ասֆալտապատում հնարավոր չէ:

Ըստ այդմ` Անի թաղամասում փողոցաշինական ծրագիրը տեղափոխվել է 2021 թվական: Իսկ այս տարվա ծրագրի մեկնարկի ու ավարտի ժամկետները սահմանել են, բայց դրանք էլի նախնական են:

Օրեր առաջ քաղաքապետարանը, ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Գյումրիի քաղաքապետարանը ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիր, համաձայն որի՝ ՎԶԵԲ-ը 2 մլն եվրոյի դրամաշնորհ է հատկացնելու Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիան» հաղթել է ՊՍԺ-ին․ ՉԼ-ի արդյունքները

11:49 27.11.2024

«Բավարիան» հաղթել է ՊՍԺ-ին․ ՉԼ-ի արդյունքները

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին։ Գոլը 38-րդ րոպեին խփել է հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն։ Փարիզյան ակումբը 57-րդ րոպեից մնացեձլ է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտն է ստացել ու դաշտից հեռացվել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Բավարիան» 12 միավորով բարձրացել է 11-րդ տեղ, ՊՍԺ-ն 4 […] ...

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

11:41 27.11.2024

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասաց Նազելի Բաղդասարյանը: ...

Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները

11:37 27.11.2024

Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։ Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված, որը […] ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

11:30 27.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

11:24 27.11.2024

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձնամաքրող մեքենաներ: Ավելի ուշ՝ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև […] ...

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

11:18 27.11.2024

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...

BACK_TO_TOP