Թուրքիա-Հունաստան սահմանին միգրացիոն ճգնաժամը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Թուրքիա-Հունաստան սահմանին միգրացիոն ճգնաժամը շարունակվում է

10:25 05.03.2020

Բրյուսելում Եվրոպական խորհրդի առջև իրավապաշտպանները ցույց են կազմակերպել՝ կոչ անելով բացել սահմանները Հունաստանի սահմանին գտնվող ներգաղթյալների առջև, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Եվրոպական միության ներքին գործերի նախարարները Թուրքիայից եկած ներգաղթյալների հարցով արտահերթ հանդիպում են անցկացրել:

Այս պահին Հունաստան-Թուրքիա սահմանին բազմաթիվ փախստականներ գտնվում են բաց երկնքի տակ: Հունաստանը նրանց ներս չի թողնում, իսկ Թուրքիան այլևս չի խոչընդոտում դեպի եվրոպական երկրներ փախստականների հոսքին:

Մարտի 4-ին թուրք-հունական սահմանին բախումներ են տեղի ունեցել: Թուրք ոստիկանները արցունքաբեր գազ են արձակել երկու երկրների սահմանային անցակետերի ուղղությամբ: Աթենքը հայտարարել է, որ թուրքերն այսպիսով փորձել են սահմանապահներին ետ մղել և ներգաղթյալներին օգնել ներխուժել Եվրոպական միության տարածք: Անկարան իր հերթին պնդում է, որ ոստիկանները փորձել են պաշտպանել փախստականներին, որոնց ուղղությամբ հույները կրակում էին:

Թուրքական իշխանությունների հաղորդմամբ՝ վերջին օրերին արդեն մի քանի մարդ է մահացել: Հունաստանը հերքում է այս մեղադրանքները:

Եվրոպայի սահմաններին նոր միգրացիոն ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ այլևս չի խոչընդոտի Սիրիայից և այլ երկրներից Եվրոպա գնալ ցանկացող ներգաղթյալներին: Էրդողանը նման քայլի է գնացել Իդլիբում իրավիճակի սրումից հետո, որտեղ Սիրիայի իշխանությունները հարվածում են Անկարայի աջակցությունը վայելող ապստամբ աշխարհազորայիններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

12:18 27.11.2024

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։ «Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։ Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ ...

«Ֆեյենորդի» հերոսական խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ՉԼ

12:12 27.11.2024

«Ֆեյենորդի» հերոսական խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ՉԼ

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Ռոտերդամի «Ֆեյենորդը» հերոսական դիմադրություն է ցույց տվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում։ «Մանչեսթեր Սիթին» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի ու գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի գոլի շնորհիվ առջևում էր 3-0 հաշվով, սակայն հյուրերը 75-89-րդ րոպեների ընթացքում հետ են բերել կորցրածը և փրկել հանդիպումը։ Անգլիական ակումբը 8 միավորով 15-րդն է, «Ֆեյենորդը» […] ...

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է

12:05 27.11.2024

Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է

Numbeo-ի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։ Ինդեքսի համաձայն՝ ամենաանվտանգ երկիրն Անդորրան է, երկրորդ հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն է, երրորդում՝ Կատարը, չորրորդում՝ Թայվանը, հինգերորդ  հորիզոնականում Օմանն է, վեցերորդում՝ Մեն կղզին, իսկ յոթերորդում՝ Հոնկոնգը։ Փոխանցում է «Արմենպրեսը»։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, […] ...

SHANTNEWS

12:00 27.11.2024

SHANTNEWS

Գլխավոր դատախազի շնորհակալագիր՝ «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղի մասնակցին

11:55 27.11.2024

Գլխավոր դատախազի շնորհակալագիր՝ «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղի մասնակցին

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը 2024 թվականի նոյեմբերի 22-23-ին որպես ժյուրիի անդամ մասնակցել է «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղին: Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում կազմակերպված մրցույթ-դատախաղին մասնակցելու հայտ են ներկայացրել ԵՊՀ-ի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ՆԳՆ կրթահամալիրի, Հյուսիսային համալսարանի, Շիրակի պետական համալսարանի և Գավառի […] ...

«Բավարիան» հաղթել է ՊՍԺ-ին․ ՉԼ-ի արդյունքները

11:49 27.11.2024

«Բավարիան» հաղթել է ՊՍԺ-ին․ ՉԼ-ի արդյունքները

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին։ Գոլը 38-րդ րոպեին խփել է հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն։ Փարիզյան ակումբը 57-րդ րոպեից մնացեձլ է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտն է ստացել ու դաշտից հեռացվել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Բավարիան» 12 միավորով բարձրացել է 11-րդ տեղ, ՊՍԺ-ն 4 […] ...

BACK_TO_TOP