Հանձնաժողովն ասել է. «կը-մեռ-նի …». շաքարն այնպիսին է, որ չափում են, ապարատը տրաքում է. Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+12.09 oC

Հանձնաժողովն ասել է. «կը-մեռ-նի …». շաքարն այնպիսին է, որ չափում են, ապարատը տրաքում է. Զոհրաբյան

13:06 04.03.2020

ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է «Դատապարտյալների հիվանդանոցում» տիրող վիճակին ու դատավորների վախվորած գործողություններին:

«Շահինյան Արթուր Մեխակի. երկու երիկամը չի աշխատում, այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան սիստեմաբար տեղափոխում են դիալիզի, միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է, որ նրա պատիժը անհամատեղելի է պատժի կրման հետ, բայց դատարանը կրկին երկու օր առաջ մերժել է պատժից ազատել: Գիտեք, որ հացադուլ էր հայտարարել, երեկ դադարեցրել է, բայց մարդու երիկամները չեն աշխատում, հանձնաժողովն ասել է` կը-մեռ-նի, կմեռնի «Դատապարտյալների հիվանդանոցում», դուք էլ գիտեք` «Դատապարտյալների հիվանդանոցում» է´լ ոտքը կտրած, է´լ ձեռքը… Շաքարն այնպիսին է, որ չափում են, ապարատը տրաքում է, հիմա հասկանանք` էս մարդկանց խնդիրը ո՞նց ենք լուծելու, էդ դատավորներն ինչո՞ւ են վախեցած, ինչո՞ւ են ահաբեկված, իրենց մեջ գրաքննիչը նստած է, վախենում են` ազատեն, իրենց մեղադրեն հովանավորչության կամ կոռուպցիայի մեջ»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Դատական բարեփոխումների փաթեթը, որը ներկայացրել է կառավարությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը Խաղաղության պայմանագիր կնքել չի ուզում. Ստեփան Գրիգորյան

22:23 22.04.2025

Ադրբեջանը Խաղաղության պայմանագիր կնքել չի ուզում. Ստեփան Գրիգորյան

Նախորդ օրերին ադրբեջանական զինուժը դարձյալ կրակոցներ արձակեց հայկական բնակավայրերի ուղղությամբ: ԵՄ դիտորդական առաքելությունն էլ 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը: Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում այս կերպ պահել: Այս և այլ թեմաների անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը

22:15 22.04.2025

Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը

Ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Բազում թաղամասի ավտոտնակներից մեկի մոտ տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ Լոռու մարզի քրեական վարչությունում ստացված տեղեկությունը հավաստի […] ...

Դեսպան Քվինը Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

22:09 22.04.2025

Դեսպան Քվինը Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպեց Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը։ Այդ մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Ամերիկյան ընկերություններն ունեն ծանրակշիռ փորձառություն և տիրապետում են նորարարական տեխնոլոգիաների, ինչը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ ապագայի ապահովմանը՝ երկուստեք շահեկան լինելով Միացյալ Նահանգների և Հայաստանի համար»,-  նշված է գրառման մեջ։ ...

SHANTNEWS

22:00 22.04.2025

SHANTNEWS

Ճամբարակում բախվել են «Opel Astra»-ները․ կան վիրավորներ

21:54 22.04.2025

Ճամբարակում բախվել են «Opel Astra»-ները․ կան վիրավորներ

Ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ժողովրդին հայտնի «Արծվաշենի տաղավար»-ի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արմեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Լուսինե Մ․-ն և 14-ամյա Ռ․ […] ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները

21:47 22.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները

Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ ...

BACK_TO_TOP