12:24 04.03.2020
«Եթե մենք այս բաժակը պղտոր ջրով լցնենք, այնուհետև որքան էլ փորձենք մաքուր, բյուրեղ ջուր լցնել, չի բյուրեղանա, կմնա պղտոր: Ի՞նչ պիտի անենք, որ խնդիրը լուծվի, ի՞նչ էինք առաջարկում, ասում էինք` բերեք այս պղտոր ջուրը զտենք, նոր` մաքուր ջրով լցնենք: Նոր դատավորներով համալրելով` մենք պատկերացում ունենք, որ կբարելավվի: Ո´չ, կփչանան նոր դատավորները»,- այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով` համեմատություն անցկացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Նշենք, որ քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «Դատական համակարգի բարեփոխումների մասին» նախագիծը, որով կարգավորվում է դատարաններում միջնորդությունների քննության կարգը: Այս օրենքի կարգավորման շրջանակում են նաև կոռուպցիայի կանխարգելման, դատավոր դառնալու տարիքային ցենզի իջեցման և ոլորտի այլ փոփոխություններ:
Հետաքրքիր է, որ իշխանության պատգամավորները կողմ էին արտահայտվում նախագծին, բայց Նիկոլայ Բաղդասարյանը քննադատեց այն, օրենքում մի շարք բացթողումներ էին տեսնում նաև ընդդիմության ներկայացուցիչները:
Մանրամասները` տեսանյութում:
12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը12:53 28.11.2024
Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը, խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.110.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները հետևել են ընթացիկ աշխատանքներին՝ հուշարձանապատկան, զարդանախշ բեկորների վերաշարման, ատամնավոր քիվերի վերաշարման և նորով լրացման ընթացքին: Հաջորդ […] ...
12:47 28.11.2024
Արաքսիա Սվաջյանը Պորտուգալիայում մասնակցել է CB4WBL նախագծի աշխատաժողովին. քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոյեմբերի 26-28-ը Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում մասնակցել է Էրազմուս+ ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագծի աշխատաժողովին: Աշխատաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է Պորտուգալիայի գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ փորձին և քննարկել Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի […] ...
12:40 28.11.2024
Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումըՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» պլանի […] ...
12:34 28.11.2024
Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին Հայաստանի օրհներգը հնչի կենդանի կատարմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի […] ...
12:29 28.11.2024
ՆԱՏՕ-ում խոսել են Ուկրաինա զորքեր ուղարկելու մասինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ խելամիտ որոշում չի համարում դաշինքի ուժերին Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավելը։ «Չեմ կարծում, որ դա խելամիտ որոշում կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով Fox News-ի հաղորդավարի հարցին, թե արդյոք դաշինքը դիտարկում է զորքեր տեղակայելու հարցը, եթե երրորդ երկրները շարունակեն աջակցել Ռուսաստանին հակամարտությունում: ...
12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերիցՌուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...