Տանիքից ցած գլորված գյումրեցի 15-ամյա տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Տանիքից ցած գլորված գյումրեցի 15-ամյա տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր

22:13 03.03.2020

Աստիճաններից ցած գլորված 15-ամյա գյումրեցի տղայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ երեկ տեղափոխվել էր պատանին:

«Տղան մեզ մոտ կրկին վիրահատության է ենթարկվել, ունի բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ որովայնի ու գլխի շրջանում, տեղադրված են դրենաժներ: Վնասվածքները կոնքի, որովայնի, թոքերի ու գլխի շրջանում են, տղան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունը տեղն է, բայց դրական դինամիկայի մասին խոսելը դեռ շատ վաղ է»,- հեռախոսազրույցի ընթացքում փոխանցել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Միհրան Գուսիկյանը:


Պատանին սովորում է Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում, դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ին Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան որոշել է տանիք բարձրանալ ու ոլորապտույտ երկաթյա աստիճաններից գլորվել է ցած:

«Ես տեղյակ եմ, որ տղան իր մի քանի համադասարանցիների ու ընկերների հետ,առանց դասղեկին ու ուսուցիչներին տեղյակ պահելու, խնջույք է կազմակերպել, ու դեպքը հենց այդ ընթացքում էլ տեղի է ունեցել: Որքանով տեղյակ եմ` խնջույքին նաև ծնողներ են ներկա գտնվել, դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, և դպրոցի հետ կապված խնդիրներ չկան»,- SHANTNEWS.am- ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի  և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:


Իսկ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանն էլ փոխանցել է, որ դեպքի օրը  տղան անմիջապես տեղափոխվել է իրենց բուժհաստատություն, կատարվել է անհետաձգելի վիրահատություն, ու տղայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

«Բարդ վիրահատություն էր, մասնագետներ հրավիրեցին նաև մայրաքաղաքից, տեղում հետազոտություններից հետո  որոշվեց տղային անհապաղ տեղափոխել Երևան»,- տեղեկացրել է«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանը:

Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP