Հրապարակվել է «Ես եմ» ծրագրի պայմանագրի նախնական տարբերակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

Հրապարակվել է «Ես եմ» ծրագրի պայմանագրի նախնական տարբերակը

11:04 18.12.2017

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրի շրջանակներում զինծառայողի և պաշտպանության նախարարության մեջ կնքվելիք պայմանագրի նախնական տարբերակը։  SHANTNEWS լրատվականն առանձնացրել է պայմանագրի մի քանի առավել կարևոր կետեր:

Զինծառայողի կողմից Նախարարության հետ սույն պայմանագիրը կնքելու իրավասության ծագման նախապայման են հանդիսանում զինծառայողն առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով մարտական հերթապահության ներգրավվելու համար սահմանափակում չունենալը և զինծառայող՝ առնվազն հիմնական հանրակրթական ծրագիր անցած լինելու ավարտական վկայական ունենալը: 

Պայմանագրի կնքումից հետո զինծառայողը զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում անցնում է «Երիտասարդ մարտիկ» պատրաստության ծրագիր և զինվորական մասնագիտության ուսուցում մինչև 5 ամիս ընդհանուր ժամկետով:

Զինծառայողին պատրաստության ընթացքում հաշվարկվում է դրամական ապահովություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով:

Զինծառայողը պատրաստության ավարտից հետո զորամասի ստորաբաժանման կազմում նշանակվում է իր ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: Պատրաստության ավարտի օրվան հաջորդող օրվանից նրան տրամադրվում է հիմնական արձակուրդ՝ 10 օր ժամկետով:

 Զինծառայողին պատրաստության ավարտից հետո հաշվարկվում է դրամական ապահովություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով:

Հիմնական արձակուրդից վերադառնալուց հետո զորամասում 7 օր անցնում է մարտական հերթապահության ներգրավելու պատրաստություն, որից հետո ծառայության յուրաքանչյուր ամսվա ընթացքում՝

-ներգրավվում է մարտական հերթապահության՝ 14 օրացուցային օր ժամկետով.

– տրվում է ամսական արձակուրդ՝ 7 օրացուցային օր ժամկետով, որը ներառում է նաև արձակուրդի վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու ժամանակահատվածը: Ընդ որում, եթե զինծառայողը զորամասի հրամանատարին ուղղված զեկուցագրով հրաժարվում է ամսական արձակուրդից կամ առաջարկում է իրեն ամսական արձակուրդ տրամադրել 7 օրից պակաս ժամկետով, ապա զորամասում շարունակում է իրականացնել իր ծառայողական պարտականությունները և այդ ընթացքում Զինծառայողի սննդի ապահովումն իրականացվում է վերջինիս միջոցների հաշվին:

Ամսական արձակուրդից հրաժարվելու կամ հասանելիք օրերից պակաս ժամկետով ամսական արձակուրդից օգտվելու դեպքում չօգտագործված ամսական արձակուրդի օրերը Զինծառայողին լրացուցիչ չեն տրվում:

Զինծառայողը զորամասում անցնում է մարտական հերթապահության ներգրավելու պատրաստություն՝ մինչև 7 օր:

Ծառայության ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ Ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար՝ կառավարության սահմանած կարգով, չափով և տնօրինման ուղղություններով:

 Նախարարության կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները խախտելու դեպքում Զինծառայողն իրավունք ունի իր խախտված իրավունքներն օրենքով սահմանված կարգով բողոքարկել ըստ վերադասության կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին կամ դատարան:

Եթե զինծառայողը վաղաժամկետ հրաժարվում է պայմանագրով սահմանված ծառայությունից՝

– տեղափոխվում է ծառայության այլ վայր՝ շարունակելով պարտադիր զինվորական ծառայությունը: Իսկ պատրաստություն անցած լինելու ժամանակահատվածը հաշվարկվում է պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում:

-ծառայողական անհրաժշետությունից ելնելով տեղափոխվում է ծառայության այլ վայր՝ շարունակելով պարտադիր զինվորական ծառայությունը:

-մինչ այդ զինծառայողին տրված ամսական արձակուրդի օրերը չեն հաշվարկվում Զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում և պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված ժամկետը լրացվում է ամսական արձակուրդի օրացուցային օրերի քանակով` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

Այլ վայրում պարտադիր զինվորական ծառայությունը շարունակող Զինծառայողի դրամական ապահովությունը հաշվարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայողների համար նախատեսված ընդհանուր կարգով և չափերով:

Պայմանագրի գործողության ժամկետը, դրա երկարաձգումը, պայմանագրի լուծման հիմքերը և այլ պայմանները

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 3 տարի ժամկետով:

 Պայմանագիրը լուծվում է՝

– պայմանագրի գործողության (ներառյալ երկարաձգված) ժամկետը լրանալու հիման վրա,

վաղաժամկետ՝

-զինծառայողի կողմից առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում,

-Զինծառայողի կողմից Ծառայության ընթացքում առողջական վիճակով պայմանավորված ընդհանուր 50 օր մարտական հերթապահություն չիրականացնելու կամ առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով մարտական հերթապահության ներգրավվելու սահմանափակում ունեցող ճանաչվելու դեպքերում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ մարտական հերթապահություն կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ծագած հիվանդության բուժման պատճառով մարտական հերթապահություն չիրականացնելու դեպքի:

 -Զինծառայողի կողմից կատարած կարգապահական իրավախախտումների պատճառով Զինծառայողին մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով առնվազն 10 անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում,

 -երբ զինծառայողն ինքնակամ է հրաժարվում

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP