Այս օրերին կորոնավիրուսից ավելի շատ մարդ հիվանդացել է Չինաստանի սահմաններից դուրս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
--3.91 oC

Այս օրերին կորոնավիրուսից ավելի շատ մարդ հիվանդացել է Չինաստանի սահմաններից դուրս

17:07 29.02.2020

Վերջին օրերին Չինաստանում նկատվել է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի նվազում, իսկ Չինաստանի սահմաններից դուրս՝ աճ:
Ըստ South China Morning Post-ի տվյալների՝ աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 29-ի առավոտյան հասել է 85153-ի: Միևնույն ժամանակ, Չինաստանում հիվանդության 79251 հաստատված դեպք կա, Չինաստանի մայրցամաքից դուրս վարակվածների թիվը հասել է 5902-ի:

Մայրցամաքային Չինաստանից դուրս գտնվող հատվածում կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է՝ 70-ից հասնելով 88-ի. 34 մարդ մահացել է Իրանում, 21-ը՝ Իտալիայում, 16-ը՝ Հարավային Կորեայում, 11-ը՝ Ճապոնիայում (նրանցից չորսը Diamond Princess նավի ուղևորներ են), երկուական՝ Հոնկոնգում և Ֆրանսիայում, Թայվանում և Ֆիլիպիններում գրանցվել է մահվան մեկական դեպք:

2931 հիվանդ հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Ճապոնիայում՝ 931, որից 705-ը՝ Diamond Princess- ի անձնակազմի անդամներ և ուղևորներ, 888-ը՝ Իտալիայում, 388-ը՝ Իրանում: Սինգապուրում կա 98 հիվանդ, Հոնկոնգում`94, ԱՄՆ-ում` 60, Ֆրանսիայում`57, Գերմանիայում` 53, Քուվեյթում`45, Թաիլանդում` 41, Բահրեյնում`36, Թայվանում` 34, Իսպանիայում`32, Մալայզիայում` 25, Ավստրալիայում` 24, Մեծ Բրիտանիայում՝ 20, ԱՄԷ-ում ՝ 19, Վիետնամում՝ 16, Կանադայում՝ 14, Մակաոյում՝ 10:

Վարակվելու 10-ից պակաս դեպքեր են գրանցվել Իրաքում, Շվեդիայում, Օմանում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Հունաստանում, Իսրայելում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Լիբանանում, Ռումինիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Պակիստանում, Աֆղանստանում, Ալժիրում, Ադրբեջանում, Բելառուսում, Բելգիայում, Բրազիլիայում, Կամբոջայում, Դանիայում, Եգիպտոսում, Էստոնիայում, Լատվիայում, Նեպալու, Նոր Զելանդիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Նիգերիայում, Նորվեգիայում, Շրի Լանկայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին

09:51 05.02.2025

ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են […] ...

Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով

09:48 05.02.2025

Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով

Նիկարագուայի իշխանությունները հայտարարել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագրից (FAO) դուրս գալու մասին և պահանջել փակել երկրում իր ներկայացուցչությունն ու գրասենյակները՝ 2024 թվականին աշխարհում պարենային անվտանգության մասին FAO-ի զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի այս կազմակերպության գլխավոր տնօրենին ուղարկված նամակում։ Նիկարագուայի կառավարությունը կարդացել է «Պարենային անվտանգության […] ...

Զելենսկին Ուկրաինայի կողմից տարածքների հետագա կորստի պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի վրա

09:37 05.02.2025

Զելենսկին Ուկրաինայի կողմից տարածքների հետագա կորստի պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի վրա

Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում Ուկրաինայի տարածքների հետագա կորստի պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի վրա։ «Իհարկե, առանց ԱՄՆ աջակցության կամ դանդաղ աջակցության մենք կարող ենք կորցնել մեր տարածքի մի մասը: Ես երբեք չէի բարձրացնի այս թեման, բայց ես թվերով եմ արձագանքում այն ​​պնդումներին, որ ուկրաինացիները հարյուր միլիարդավոր դոլարներ են ստացել ԱՄՆ-ից, և շատ […] ...

Ռուբիոն կոչ է արել կրկին մեծացնել Գազան

09:15 05.02.2025

Ռուբիոն կոչ է արել կրկին մեծացնել Գազան

ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել «Գազայի հատվածը կրկին մեծացնել»՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ՝ Գազայի հատվածը «վերահսկելու» ԱՄՆ պատրաստակամության մասին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու է լինելու տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի «մերձավորարևելյան ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար։ Միևնույն ժամանակ, […] ...

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

09:05 05.02.2025

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է , որ փետրվարի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Նեթանյահու. Իսրայելն աջակցում է Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի առաջարկներին

09:00 05.02.2025

Նեթանյահու. Իսրայելն աջակցում է Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի առաջարկներին

Իսրայելի իշխանությունները պաշտպանում են Գազայի հատվածի ճակատագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Թրամփը այլ ապագա է տեսնում այս տարածքների համար, որը եղել է ահաբեկչության կենտրոնը, որտեղից մեզ վրա այդքան հարձակումներ են եղել։ Նա այլ պատկերացում ունի Գազայի […] ...

BACK_TO_TOP