Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը. ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+12.09 oC

Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը. ԱԳՆ

12:11 29.02.2020

Թեհրանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը երեկ ժամանեց Երևան: Քաղաքացիները մտավախություն ունեին՝ պայմանավորված շրջանառվող որոշ թյուր տեղեկություններով, թե Իրանում ՀՀ դեսպանության աշխատանքը դադարեցված է: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով:

«Իրանում ՀՀ դեսպանության աշխատանքի հետ կապված՝ հայտնում ենք հետևյալը, որ դեսպանության ողջ անձնակազմը շարունակում է իր բնականոն գործունեությունը, այդ թվում՝ 24-ժամյա ծառայություն մատուցելով մեր քաղաքացիներին և հնարավորության սահմաններում ձեռնարկելով բոլոր քայլերը՝ վերջիններիս առջև ծառացած խնդիրները հասցեագրելու ուղղությամբ:

Ինչպես գիտեք, դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ, պաշտպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ, վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար պարզապես ժամանակավոր որոշում է կայացվել դադարեցնել հյուպատոսական հերթագրման և ընդունելության գործառույթները, որոնք որոշակի տեխնիկական կազմակերպական միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն:

Դեսպանության աշխատակիցների անգամ անձնական բջջային հեռախոսային համարները հասանելի են, դրվել են դեսպանության սոցիալական էջերում, դեսպանության կայքէջում դրանք հասանելի են, կա նաև էլեկտրոնային փոստ, որով մեր քաղաքացիները կարող են դիմել դեսպանությանը, կարող են այցելել դեսպանություն, ներկայացնել իրենց խնդիրները: Ուղղակի դադարեցվել է այդ երկու գործառույթը, որ մեր քաղաքացիների հետ արդյունավետ կապը հնարավոր լինի ապահովել»,- տեղեկացրեց նա:

Հարցին՝ եթե Իրանում կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ, կարո՞ղ են դիմել դեսպանություն, Աննա Նաղդալյանը պատասխանեց.

«Բնականաբար, պետք է պարզապես դեսպանությանն այդ մասին տեղյակ պահել, դեսպանության կողմից հնարավորության սահմաններում ձեռնարկվում են բոլոր քայլերը այդ խնդիրները հասցեագրելու ուղղությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

17:18 23.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և հանդես եկել ելույթով: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Գիտությունների ազգային ակադեմիայի՝ որպես երկրի գիտական մտքի կենտրոնի դերը՝ ընդգծելով նրա առանցքային նշանակությունն ազգային զարգացման ռազմավարության շրջանակում։ Նախագահը մասնավորապես անդրադարձել է Ակադեմիայի առջև դրված գիտական և հասարակական նշանակության խնդիրներին, ինչպես նաև […] ...

Որակազրկված Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում

17:12 23.04.2025

Որակազրկված Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և պաշտպան Ալեսանդրո Բաստոնին մեկնարկային կազմում են լինելու «Միլանի» դեմ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում։ Այս մասին գրում է Gazzetta dello Sport-ը: Հայ և իտալացի ֆուտբոլիստները դեղին քարտեր են ստացել «Բոլոնյայի» դեմ Ա սերիայի 33-րդ տուրի խաղում (0:1), ինչի պատճառով որակազրկվել են և չեն մասնակցի «Ռոմայի» դեմ 34-րդ տուրի մրցավեճին: «Ինտերն» […] ...

Քննարկում` հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ

17:06 23.04.2025

Քննարկում` հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հաշվապահական հաշվառման և գնումների գործընթացի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանրային և մասնավոր հատվածներում հաշվապահական հաշվառման և գնումների ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը վարել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես […] ...

Թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ. դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը

17:00 23.04.2025

Թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ. դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը

Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 14-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի՝ «Հր․ Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի («Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի) զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» 2007 […] ...

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հետ կապված հարցեր

16:55 23.04.2025

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հետ կապված հարցեր

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին խորհրդարան էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ՝ քննարկելու իրենց մտահոգող մի շարք հարցեր ու խնդիրներ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հռիփսիմե Հունանյանը, հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […] ...

«Բարսելոնան» հերթական հաղթանակից հետո 7 միավորով առաջ է «Ռեալից»

16:50 23.04.2025

«Բարսելոնան» հերթական հաղթանակից հետո 7 միավորով առաջ է «Ռեալից»

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել «Մալյորկայի» դեմ խաղում։ Հաղթական գոլը 46-րդ րոպեին խփել է Դանի Օլմոն։ Հանսի Ֆլիկի թիմը միավորների քանակը հասցրեց 76-ի ու առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալն» ունի 69 միավոր, սակայն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու այսօր երեկոյան […] ...

BACK_TO_TOP