Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

13:08 04.06.2018

Այսօր մի խումբ ուղևորափոխադրողներ վաղ առավոտից հավաքվել էին կառավարության առջև և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Դժգոհությունը պայմանավորված է որոշումով, որ հունիսի 1-ից արգելվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը ՌԴ, կամ այն հնարավոր է իրականացնել մեկանգամյա թույլտվության պայմաններում՝ 150.000 դրամ վճարի դիմաց և որոշակի պայմաններով, որը վարորդներին չի բավարարում:

Նրանք ցանկանում են վերականգնել նախկին լիցենզիոն համակարգը, քանի որ մրցութային կարգով անցնելու հավանականությունը նվազագույն են համարում՝ առաջադրված խիստ պահանջների ու պայմանների պատճառով:

«Ամեն ռեյսի համար պետք է 250.000 դրամ վճարենք, գումարած ամեն նստատեղի համար 2400 դրամ հարկ: Շատ թանկա ու ձեռք չի տալիս»,- ասում է ուղևորափոխադրողներից մեկը:

«Տենդեռ են հայտարարում, բայց էդ տենդեռը շահում են մենակ վարչական լծակներ ունեցողները: Մրցույթի համար հայտը տարանք, ոչ էլ կանչեցին»,- դժգոհում է մեկ այլ ուղևորափոխադրող:

Տրանսպորտի և կապի նախարարությունում, որպես լուծում, առաջարկել են մեկանգամյա թույլտվությունը, որը 50.000 դրամ է սահմանում միկրոավտոբուսների և 150.000 դրամ ավտոբուսների համար, ընդ որում՝ կա նաև պահանջ ուղևորախումբը նույն խմբաքանակով ու ցուցակով հետ վերադարձնել կամ վերադառնալ դատարկ: Թույլատրվում է  10 տոկոսի շեղում միայն:

«Մեր դեպքում ստացվում ա, որ պետք ա դատարկ հետ վերադառնանք, որովհետև մենք տուրիստական չենք: Հաշվի առնելով մեր վճարները, տուրքերն ու ծախսերը  ձեռնտու չի լինում նման տարբերակը»,- ասաց ուղևորափոխադրող ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը:

Ուղևորափոխադրողները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նրանց կառավարությունում ընդունել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ու համաձայնության են եկել խնդրի շուրջ քննարկումները իրականացնել երկու օրից՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Ուղևորափոխադրողների հետ դրսում հանդիպել է նաև տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

BACK_TO_TOP