Շիրակի մարզում շինշիլաբուծությունը` որպես զարգացող բիզնես – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

Շիրակի մարզում շինշիլաբուծությունը` որպես զարգացող բիզնես

18:28 28.02.2020

Պետական աջակցության մի շարք ծրագրեր են մշակվել գյուղատնտեսության ոլորտի համար, որոնք հիմնական ճյուղերի զարգացմանն են ուղղված։ Բայց այդպիսի ծրագրերից օգտվելու հայտեր մարզի ֆերմերներից շատ քիչ են ստացվել, փոխարենը ակտիվություն է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի մասով: Անցած տարվանից, որպես գյուղատնտեսական բիզնեսի նոր տարատեսակ, վարկավորվում է նաև շինշիլաբուծությունը:

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների, մոնիթորինգի վարչության Շիրակի բաժնում ֆերմերներն հերթական դասընթացին են մասնակցում, որպեսզի հավաստագրվեն պետական սուբսիդավորմամբ վարկերից օգտվելու համար։

Գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ գյուղացուն վարկերը հարկավոր են հիմնականում դաշտավարության և օգտագործված գյուղտեխնիկայի ձեռքբերման համար։ Անցած տարվանից տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկերը հասանելի են նաև շինշիլաբույծներին։ Գյուղատնտեսական այս նոր բիզնեսով զբաղվող 25 անհատ արդեն վարկավորվել է։

Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների, մոնիթորինգի վարչության Շիրակի բաժնի պետ Արտակ Խաչատրյանի խոսքերով՝ 2 տարի առաջ ֆինանսական կառույցները կաշկանդվածություն ունեին այդ ոլորտը ֆինանսավորելու ուղղությամբ, բայց 2 տարվա ընթացքում շինշիլաբույծներից ոմանք ապացուցեցին, որ դա ձեռնտու բիզնես է ու, բնականաբար, դրանով էլ կրճատվեցին բանկերի ռիսկերը:

Արթուր Համբարձումյանն իր ֆերման ընդլայնել է 4 տարում, 10 գլխաքանակը՝ դարձրել 160: Արթուրի համար էլ սա անծանոթ բիզնես էր, բայց կարողացավ խնդիրները հաղթահարել նաև սուբսիդավորված վարկերից օգտվելու արդյունքում։ Կենդանաբուծության այս տեսակը համարվում է գյուղատնտեսության ճյուղ, որը նոր է զարգանում Հայաստանում։ Որպես բիզնես` շինշիլաբուծությունը երաշխավորված է պայմանագրով:

Հանրապետությունում կան մի քանի կազմակերպություններ, որոնք անհատների հետ են պայմանագրեր կնքում, տրամադրում են շինշիլայի ընտանիքներ, իսկ հետո դրանք գնում են պայմանագրով հաստատված արժեքով: Արժեքն էլ այս կենդանու մորթին է, որը Հայաստանում միայն նախնական մշակության է ենթարկվում, հետո արտահանվում այլ երկրների ֆիրմաների անվան տակ:

Հիմա նպատակներ կան, որ Հայաստանում զարգացնելով այս բիզնեսը` ստեղծվի սեփական՝ հայկական բրենդ, որպեսզի աշխարհին ներկայանալի լինի հայկական ապրանքանիշի տակ: Այդ ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում: Այն տնտեսապես ավելի ձեռնտու կլինի, եթե շինշիլայի մորթուց տեղում հայկական մուշտակ կարվի, հետո պատրաստի արտադրանքը արտահանվի։

Հայաստանյան հետաքրքրությունը շինշիլաների նկատմամբ սահմանափակ է. առայժմ պահանջարկ ունի միայն նրանց թանկարժեք մորթին: Բայց Արթուր Համբարձումյանի խոսքերով` աշխարհում կան երկրներ, որտեղ օգտագործում են շինշիլայի միսը, որը նրբախորտիկ է ու շատ թանկ արժե:

Շիրակի մարզում արդեն 25 շինշիլաբույծ օգտվել է տարեկան 5 տոկոս վարկավորման հնարավորությունից: Հիմնականում հիմա վարկ վերցնում են նոր շինություններ կառուցելու ու բիզնեսն ընդլայնելու նպատակով: Հանրապետությունում բուծված շինշիլաների մոտ 30 տոկոսն արդեն ապահովում է Շիրակի մարզը: Ոլորտում Հայաստանն ինքնուրույն գործունեություն սկսելու համար դեռ մասնագիտական հմտությունների կարիք ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի  հետ  լարված հարաբերությունների պատճառով

15:40 22.11.2024

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ լարված հարաբերությունների պատճառով

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

15:20 22.11.2024

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

15:12 22.11.2024

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...

Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ Ֆիցո

15:05 22.11.2024

Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ Ֆիցո

Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակականությունը ձեռնտու է Վլադիմիր Զելենսկուն՝ Կիևին արևմտյան օգնության շարունակական հոսքի պատճառով։ Այս մասին Սերբիայի ռադիոյի եւ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: «Ավելի ու ավելի շատ նոր ապացույցներ են գալիս հաստատելու, որ Արևմուտքը, ի վերջո, ցանկանում է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Պատերազմը ձեռնտու է Զելենսկուն, քանի որ Ուկրաինան անընդհատ օգնություն […] ...

BACK_TO_TOP