13:43 27.02.2020
Պետական կառավարման համակարգում դեռ կան մարդիկ, որոնք իրենց կաբինետներում նստած իրենց կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող բաղադրիչների։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էդ մարդիկ, եկեք արձանագրենք, շատ չարացած են էսօր ներկաների վրա, առնվազն մեծ մասի վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա շատ չարացած են»,- ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ «հարմար մարդ» գտնելու դեպքում նրանք այդ չարությունը պարպում են այդ մարդու վրա։ Վարչապետն ասաց, որ նախարարների պարտականությունն է նաև այդ աշխատողներին գտնելը և «մաքուր օդ շնչելու», ուրիշ բանով զբաղվելու ուղարկելը։
«Մենք առաջին օրից եկել, ասել ենք, որ մենք չենք պատրաստվում գերանդին առնել, հնձել, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անել, և էդպես էլ վարվել ենք։ Բայց դա չի նշանակում, որ էս մեր հարթ, սահուն իրականացնելու մեր ցանկությունը պետք է չարաշահվի։ Էսօր կոնկրետ չարաշահվում է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը պնդեց, որ ժամանակը սպառվել է, և այդպիսի մարդիկ պետք է հեռանան պետական կառավարման համակարգից։
19:45 05.02.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ՇվեյցարիաՓետրվարի 5-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա։ Մեկշաբաթյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների և Շվեյցարիայի հայոց թեմի վարչականների հետ։ ...
19:28 05.02.2025
Հետևելով ԱՄՆ-ի օրինակին՝ Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունիցԱրգենտինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չի գործում, քաղաքական ազդեցության տակ է և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում Միացյալ […] ...
19:17 05.02.2025
Կոտայքի մարզում անվահեծանի կոտրվելու հետևանքով «Volkswagen»-ը հայտնվել է դաշտում. կա զոհԱյսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի` Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին հայտնաբերել են […] ...
19:08 05.02.2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովըՓետրվարի 4-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող 2025թ․ ՄԱԿ-ի մոդել համաժողովը։ Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գործունեությամբ և բազմակողմ դիվանագիտությամբ հետաքրքրված ուսանողներ և երիտասարդ մասնագետներ ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։ ԱԳ […] ...
19:04 05.02.2025
«Չելսին» 8 տարվա պայմանագիր է կնքել աստղային պատանու հետ«Չելսին» ֆրանսիական «Սենտ-Էթյենից» ձեռք է բերել կիսապաշտպան Մատիս Ամուգուին, հայտնում է ակումբի կայքը: Կողմերը պայմանավորվածության են հասել 15 միլիոն եվրոյի շուրջ: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն 8 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Առաջիկա օրերին Ամուգուն կմիանա լոնդոնյան ակումբին: Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ֆրանսիացին մինչև մրցաշրջանի ավարտը կմարզվի «Չելսիում», իսկ հաջորդ մրցաշրջանում […] ...
18:56 05.02.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...