Ոստիկանությունը 2008-ին ենթարկվել է Ռոբերտ Քոչարյանին. Սեդա Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Ոստիկանությունը 2008-ին ենթարկվել է Ռոբերտ Քոչարյանին. Սեդա Սաֆարյան

19:55 25.02.2020

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը։ Դատարանը կողմերին ամփոփիչ հայտարարությունների հնարավորություն է տվել, որից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ, ըստ պաշտպանական թիմի, Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված, ունի որոշակիության շատ ցածր աստիճան և սահմանադրականության անհամապատասխանության հավանական բարձր հատկանիշ:

Պաշտպանական կողմի հիմնավորումները Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին կառուցվել են մի քանի հիմնական փաստարկների վրա: 2008 թվականին, երբ Մարտի 1-ի ողբերգական դեպքերը տեղի ունեցան, ՀՀ Քրեական օրենսգրքում կար 300 հոդվածը՝ իշխանությունը տապալելու մեղադրանքով, որի կետերից մեկը սահմանադրական կարգի տապալումն էր: Որպես առանձին՝ 300.1 հոդված, սահմանադրական կարգի տապալումը օրենսգրքում ավելացել է ավելի ուշ՝ 2009-ին, դեռևս այն ժամանակ  դատախազությունը դա գնահատել է որպես անձի վիճակը վատթարացնող նորմ, որը չի կարող հետադարձ ուժ ունենալ: Այդ հոդվածը պարունակում է նոր հանցակազմ և իրավական տեսանկյունից որոշակի չէ, նշել է Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանական կողմի մյուս  փաստարկն այն է, որ այս քրեական գործի հանգամանքները նույնական են հայտնի «7-ի գործի» հետ: Ուստի, եթե այն գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով և ամբաստանյալների նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը,  այս դեպքում ևս պետք է նույն մոտեցումը լինի: Տուժողի  իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց, որ իր պաշտպանյալները տուժել են Սահմանադրական կարգի տապալման հետևանքով, և 2008-ին ոստիկանությունն ամբողջովին եղել է նախագահի ղեկավարության տակ:

«Իմ պաշտպանյալը տուժել է «Չերյոմուխա 7» կիրառելու արդյունքում, և հազիվ է նրա կյանքը փրկվել: «Չերյոմուխա» կիրառողները ենթարկվել են ոստիկանությանը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն ենթարկվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը նկատեց.

«Ծանոթացե՛ք այդ Սահմանադրությանը, որով նախագահի լիազորությունները սահմանափակվում էին զուտ պետության գլուխ լինելու հանգամանքով: Եվ նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար հասարակական կարգի պահպանման և այլն, և այլն: Դա կառավարության գործառույթի մեջ էր: Ամբողջովին»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP