12:00 25.02.2020
Նոր մատուցմամբ ու կենդանի հնչողությամբ ժողովրդական երգեր, արդեն հայտնի ու սիրված դեմքեր, շքեղ ու լուսավոր համերգասրահ. մարտի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցների համերգը:
Ինչպես SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչները բեմում մենակ չեն լինելու. նրանց հետ հանդես կգան նաև «Մեծ փոքրիկներ» նախագծի ամենատաղանդավոր փոքրիկները:
Աննա Թադևոսյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են. այս պահին հստակեցվում է վերջնական երգացանկը, որից հետո էլ կսկսեն փորձերը:
«Մի բան է հեռուստատեսությամբ հետևել նախագծին, մեկ այլ բան՝ կենդանի հնչողությամբ վայելել ազգային երգերը: Այն էներգետիկան, մթնոլորտը, որը լինում է համերգասրահում, անկասկած, շատ ավելի տպավորիչ է: Մարդիկ, որոնք ամիսներ շարունակ դիտել են նախագիծը, քվեարկել են մասնակիցների օգտին, նրանց հետ կիսել են իրենց զգացողությունները, կարող են գալ ու վայելել իրենց քվեարկության արդյունքները, կենդանի հնչողությամբ լսել իրենց սիրելի երգիչների կատարումները»,- ասում է նախագծի պրոդյուսերը:
Թեպետ համերգի մասին հոլովակը դեռ մի քանի օր է, ինչ «Շանթ» հեռուստաընկերության եթերում է, բայց, պրոդյուսերի խոսքով, հանդիսատեսի կողմից համերգի նկատմամբ հետաքրքրությունը միշտ է եղել.
«Մեզ անդադար զանգում ու հարցնում էին՝ համերգ լինելո՞ւ է, թե՞ ոչ, ե՞րբ է լինելու, որտե՞ղ: Շատ պատասխանատու է Մարզահամերգային համալիրի դահլիճում համերգ ունենալը: Լսարանի հետաքրքրությունն իսկապես շատ մեծ է, դրանով էլ պայմանավորված ընտրել ենք մեծ համերգասրահ, որպեսզի կարողանան ներկա գտնվել բոլոր ցանկացողները:
Թեև համերգի տոմսերը վաճառքի են հանվել ընդամենը մեկ օր առաջ, բայց սպառվում են մեծ արագությամբ, այնպես որ ցանկացողները պետք է շտապեն, որպեսզի հասցնեն տոմսեր ձեռք բերել»:
Հարցին, թե արդյոք համերգային ծրագրերը միայն այս մեկով կսահմանափակվեն, Աննան նշում է՝ համերգներ նախատեսված են ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլև արտերկրում.
«Դեռ հստակ չէ, թե երբ և ինչ կազմով, բայց, հավանաբար, կունենանք համերգներ Միացյալ Նահանգներում և Ռուսաստանում. ամեն դեպքում, այս պահին կենտրոնացած ենք մարտի 20-ին կայանալիք համերգի կայացման աշխատանքների վրա»:
22:42 05.02.2025
Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում կհանդիպի Փաշինյանը. զրույց Արման Բաբաջանյանի հետԱյս օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում ամերիկյան տարբեր կազմակերպությունների և կոնգրեսականների հետ, խոսում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներից և նրանց ուշադրությունը հրավիրում այդ զարգացումների վրա: Հայ-ամերիկյան հարաբերությունների և Թրամփի վարչակազմի տրամադրվածության մասին հարցերին «Հեռանկար»-ում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը: ...
22:13 05.02.2025
Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերինՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել […] ...
21:51 05.02.2025
Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցերԲրազիլիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Արմեն Եգանյանի աշխատանքային հանդիպումը Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ, Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արնալդու Ժարդիմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված խորհրդարանական բարեկամության խմբերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։ ...
21:39 05.02.2025
Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինենԱնգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է մրցավարական նորարարությունների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը: Նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարկել խաղից դուրս վիճակն արձանագրող ավտոմատ համակարգ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարները VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները բացատրելու են հենց խաղի ժամանակ խոսափողով, որը լսելի է լինելու ստադիոնում ներկա երկրպագուների ու հեռուստադիտողների համար: Այս նորարարությունն […] ...
21:28 05.02.2025
Երևանի հ. 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել ենԱվելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել […] ...