Գյումրիի ՀԿ-ները դիտորդներ են հավաքագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Գյումրիի ՀԿ-ները դիտորդներ են հավաքագրում

19:58 25.02.2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է դիտորդների հավատարմագրումը, որոնք աշխատելու են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը և դրան նախորդած՝ քարոզարշավի ընթացքում: Հանրաքվեին դիտորդներ կարող են լինել հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունները, օտարերկրյա, միջազգային կազմակերպությունները և կուսակցությունները:

Կարճաժամկետ դիտորդական խմբերը ձևավորման փուլում են, իսկ երկարաժամկետ դիտորդներն արդեն սկսել են իրենց աշխատանքը: Դիտարկում են քարոզարշավի ընթացքը: Հիմնականում դիտորդական փորձ ունեցող անձինք են, ովքեր փաստում են, որ հանրաքվեների ընթացքում, ի տարբերություն համապետական ու ՏԻՄ ընտրությունների, քարոզարշավն ու բուն քվեարկության պրոցեսը շատ ավելի հանգիստ են անցնում:

Դիտորդ՝ դիտող, որևէ բանի ուշադիր կերպով հետևող՝ հսկող․ սա դիտորդ բառի բացատրությունն է, որը կարելի է գտնել բառարանում: Ընտրությունների ընթացքում դիտորդների լիազորություններն ու գործառույթներն այս բառին համապատասխան են: Դիտորդները կարող են ներկա գտնվել քվեարկության ամբողջ ընթացքում ու հաշվարկի ժամանակ: Խախտումները միայն արձանագրում են, առանց քվեարկությանը խոչընդոտելու: Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում դիտորդի վարքագծի կանոններ են մշակել, որոնցից գլխավորը՝ ընտրական պրոցեսի մասնակից կողմերից որևէ մեկին կողմնակից չլինելն է:

Արմեն Պետրոսյանը 20 տարի Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին Շիրակի մարզում դիտորդների աշխատանքն է համակարգել: Դիտորդների աշխատանքի արդյունքը ներկայացնում է այն խախտումներով, որոնք արձանագրել են տեղամասերում: Խախտումների բնույթը բոլոր ընտրությունների ժամանակ չի փոխվել:

«Մեր արձանագրած դեպքերը ցույց են տվել, որ բավականին շատ են եղել դեպքերը, երբ քաղաքացիները տեղեկացված չեն եղել: Իշխող կուսակցության կողմից անցյալում եղել են շատ խախտումներ: Եղել են դեպքեր նաև ընդդիմադիրների կողմից: Անտեղի աղմուկ են բարձրացրել ոչ մի բանից: Քրեական գործեր են եղել: Մեր դիտորդները արձանագրել են նաև հանձնաժողովի անդամի պարտականությունները ոչ ճիշտ կատարելու դեպքեր: Հիմա հետևելու ենք, թե ինչպես է էլեկտրոնային քարոզչությունը ընթանալու: Ունենք դիտորդներ, որոնք պետք է ուսումնասիրեն, թե տպագիր և էլեկտրոնային տարբերակով ինչպես է ընթանալու քարոզչությունը»,- SHANTNEWS-ին ասել է Արմեն Պետրոսյանը:

Հերմինե Հովհաննիսյանը երկարաժամկետ նաև կարճաժամկետ դիտորդական առաքելություն է կատարել: Նշում է խախտումները, որոնք արձանագրել են համապետական ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ գործող անձինք կոնկրետ թեկնածուներն են եղել: Հանրաքվեների ընթացքում պատկերը ճիշտ հակառակն է: Պնդումը հիմնավորում է 2015-ի Սահմանադրական հանրաքվեի արդյունքներով:

«2015-ի հանրաքվեին «Այո» և «Ոչ»-ի ընտրությունների ընթացքում շատ հանգիստ է անցել, խախտումներ գրեթե չեն եղել, կամ եղել են, որոնք ոչ թե գիտակցված են եղել, այլ չիմացության արդյունք: Մասնակցությունը ցածր է եղել բնակչության»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է դիտորդ Հերմինե Հովհաննիսյանը:

Հանրաքվեներին, ի տարբերություն մյուս ընտրությունների, նաև մասնակցությունն է քիչ լինում: Թե՛ ընտրությունների, թե՛ հանրաքվեի ընթացքում նույնն է եղել միջազգային դիտորդների արձագանքը: Հայաստանյան քվեարկությունները, միջազգային դիտորդների աչքերով, միշտ լեգիտիմ ու օրենքի սահմաններում են:

Միայն Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղը հանրաքվեին 50 դիտորդ է ներգրավելու: Դիտորդներ հավաքագրում են նաև այլ կազմակերպություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդների հավատարմագրում կատարելու է մինչև մարտի 21-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

11:30 27.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

11:24 27.11.2024

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձնամաքրող մեքենաներ: Ավելի ուշ՝ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև […] ...

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

11:18 27.11.2024

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

11:12 27.11.2024

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։ Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է […] ...

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

11:05 27.11.2024

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության […] ...

Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

10:57 27.11.2024

Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Երեքշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը բացարձակ մեծամասնությամբ հաստատել է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Մինչ հաստատումը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին, որի ընթացքում նա բացատրել է հյուսիսային ճակատում հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից զինադադարի ցանկացած խախտման դեպքում […] ...

BACK_TO_TOP