Թրամփը «համաներում է առաջարկել Ասանժին, եթե վերջինս հերքի ՌԴ-ի կապը էլ. նամակների արտահոսքի հետ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Թրամփը «համաներում է առաջարկել Ասանժին, եթե վերջինս հերքի ՌԴ-ի կապը էլ. նամակների արտահոսքի հետ»

10:43 20.02.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին համաներում է առաջարկել, եթե վերջինս ասեր, որ 2016թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանը կապ չի ունեցել Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակների արտահոսքի միջադեպի հետ:

Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին Լոնդոնի դատարանին հայտնել են Ասանժի փաստաբանները՝ վկայակոչելով 2017թ.-ին տեղի ունեցած հանդիպումն Ասանժի և հանրապետական կոնգրեսական Դանա Ռոհրբախերի հետ: Ըստ փաստաբանների՝ Ռոհերբախերը 2017թ.-ի օգոստոսին Լոնդոնում այցելել է Ասանժին և ասել, որ այնտեղ է գտնվում ԱՄՆ նախագահի հրահանգով և համաներման առաջարկով:

Այս տեղեկությունների հրապարակումից ժամեր անց Ռոհրբախերը հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ Ասանժին այցելել է անձնական նախաձեռնությամբ՝ առանց Սպիտակ տան հետ համաձայնեցնելու:

Հաջորդ շաբաթ Ջուլիան Ասանժի փաստաբանական թիմը դատական լսումների ընթացքում պետք է փորձի կանխել Ասանժին Վաշինգտոնին արտահանձնելու փորձերը:

ԱՄՆ-ում Ասանժը մեղադրվում է գաղտնի փաստաթղթեր հրապարակելու, լրտեսության մասին օրենքը խախտելու և պետական համակարգիչները հաքերային հարձակման ենթարկելուն մասնակցելու մեջ: ԱՄՆ-ին արտահանձնվելու դեպքում նա կարող է տասնյակ տարիներ անցկացնել ճաղերի հետևում:

Ասանժը 7 տարի անցկացրել էր Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, մինչև նրան այնտեղ ձերբակալեցին 2019թ.-ի ապրիլին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

14:18 27.11.2024

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ընդգծեց, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական […] ...

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

14:12 27.11.2024

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե ինչպես է խաղադաշտում փոխվել իր դերը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ակումբ տեղափոխվելուց հետո։ «Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ Երբ Մբապեին տեսնում եմ մարզումների ժամանակ, համոզվում եմ, որ նա ավելի լավ կսկսի խաղալ։ Թիմում շատ են բազմակողմանի ֆուտբոլիստները։ Վնասվածքների պատճառով ստիպված […] ...

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

14:05 27.11.2024

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումն իրեն դավաճանված չի համարում Իսրայելի եւ շիական «Հըզբոլլահ» կազմակերպության միջեւ հրադադարի պայմանավորվածությունից հետո եւ ընդունում է ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ, շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ Լիբանանի, Եմենի կամ Իրանի հետ ոչ մի համաձայնություն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, քանի […] ...

Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ

13:58 27.11.2024

Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ Ուկրաինային լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում են New York Post-ը և Politico.Pro-ն: Նշվում է, որ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը առաջարկել է, որ Կոնգրեսը ներառի այն օգնությունը փաթեթում՝ խուսափելու համար նախագահական վարչակազմում փոփոխություն լինելու դեպքում աջակցությունը հետ կանչելու վտանգից: Մի քանի օրենսդիրներ […] ...

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

13:51 27.11.2024

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

13:45 27.11.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

Վրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...

BACK_TO_TOP