18:04 19.02.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով վկա, քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը, որը նախորդ նիստին ներկայացել էր դատարան, բայց հրաժարվել էր պատասխանել դատավորի ու կողմերի հարցերին, այսօր ևս դատարանում էր և ցանկություն հայտնեց ցուցմունք տալ:
Էդգար Սողոմոնյանը նշեց, որ չի ցանկանում խոսել առանց իր պաշտպանյալի և խնդրեց հանրային պաշտպան ներգրավել: Դատարանը որոշում կայացրեց դատարան հրավիրել Ավետիսյանին, որը նախորդ նիստին պաշտպանում էր Էդգար Սողոմոնյանի շահերը: Ընդմիջում հայտարարվեց, մինչ պաշտպանը կներկայանար դատարան:
Ավետիսյանի ժամանելուց հետո Էդգար Սողոմոնյանը փոխեց իր՝ նախկինում տված ցուցմունքը:
«Արմեն Բիլյանի ձեռքին զենք չեմ տեսել, հետս մի քիչ լարվածություններ են եղել, բայց ես իրականում չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց։ Ես ինքնակամ ցուցմունք եմ տալիս, ուղղակի իմ խղճի համար, խիղճս տանջում էր և որոշեցի խոսել, ոչ ոք ինձ չի ասել։ Ես այն ժամանակ վախի զգացում եմ ունեցել. մի խոսքով, ես այդ ցուցմունքից հրաժարվում եմ և բոլորի մոտ ասում` ես Բիլյանին կրակելուց չեմ տեսել»,- ասաց Էդգար Սողոմոնյանը:
Այդ ցուցմունքից հետո Արմեն Բիլյանը շնորհակալություն հայտնեց նրան:
Էդգար Սողոմոնյանը նաև ասաց դատարանին, որ ցուցմունք տալիս իր վրա ճնշումներ են եղել, բայց ֆիզիկական բռնություն չի եղել: Դատավորի հարցերին, թե ինչ ճնշումների մասին է խոսքը, Էդգար Սողոմոնյանը այդպես էլ չկարողացավ պատասխանել, միայն ասաց, որ ճնշումներ են եղել:
Մանրամասները` տեսանյութում:
17:48 25.04.2025
Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանը պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիԲռնցքամարտի 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանն ապրիլի 27-ին պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայանալիք IBA.PRO 4 միջազգային մրցաշարում: Հարությունյանի մրցակիցը կլինի սերբ բռնցքամարտիկ Օմեր Ամետովիչը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի ռուս Ալեքսեյ Եգորովի և կուբացի Լենար Պերեսի մենամարտը: ...
17:43 25.04.2025
Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների. ԿԳՄՍՆԳնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։ Դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար […] ...
17:36 25.04.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Nissan Tiida»-ն. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Օշականի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Մ-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Սոֆիկ Ա.-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել […] ...
17:30 25.04.2025
Չինաստանը և ԱՄՆ-ը չեն բանակցում մաքսատուրքերի շուրջ․ Չինաստանի ԱԳՆՉինաստանն ու ԱՄՆ-ն չեն բանակցում չինական ապրանքների վրա ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերի շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ «Չինական և ամերիկյան կողմերը մաքսատուրքերի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցություններ կամ բանակցություններ չեն վարում: Միացյալ Նահանգները չպետք է մոլորեցնի հանրությանը», – ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ […] ...
17:20 25.04.2025
Ո՞ր դեպքում «Ռեալը» կգնի ՀոլանդինՄադրիդի «Ռեալն» այն ակումբներից մեկն էր, որն 2022 թվականին հետաքրքրություն էր դրսևորել Էրլինգ Հոլանդի նկատմամբ: Սակայն նա Դորտմունդի «Բորուսիան» փոխարինեց «Մանչեսթեր Սիթիով»։ Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է մնալ նորվեգացի հարձակվողի տաղանդի մեծ երկրպագու։ Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ Հոլանդը կրկին կարող է դառնալ Պերեսի թիվ մեկ թիրախը։ Դա տեղի կունենա, եթե «Ռեալից» հեռանա […] ...
17:15 25.04.2025
ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվեց Երևանում 254 միլիոն դրամ արժեքով «անտառային» նշանակության հողամասի նկատմամբ2025 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության […] ...