12:00 19.02.2020
«Chanel» նորաձևության տունն անհայտ ժամանակով հետաձգել է Չինաստանում նախատեսված մայիսյան ցուցադրությունը: Նման որոշում էլ կայացրել է Prada-ն՝ կապված Ճապոնիայում ծրագրված ցուցադրության հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նորաձևության 2 տները ցուցադրությունները հետաձգել են մտավախությամբ, որը կապված է կորոնավիրուսի հետ:
Chanel-ի հայտարարության մեջ ասված է, որ իրենք հետևում են Չինաստանի իշխանության կոչերին, իսկ ցուցադրությունը կանցկացնեն ավելի հարմար ու անվտանգ ժամանակ:
Նշվում է, որ նորաձևության տունն ուշադրությամբ հետևում է իրավիճակին և անհանգստանում իր թիմի առողջությամբ:
Prada-ի հայտարարության մեջ էլ նշված է, որ Ճապոնիայում ցուցադրությունը չեղարկել են անվտանգության նկատառումներով։
11:57 11.04.2025
Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետը քննարկել են ուկրաինական ճգնաժամըՉինաստանի նախագահ Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պեկինում կայացած հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ այլ հարցերի շուրջ։ ...
11:50 11.04.2025
Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց […] ...
11:42 11.04.2025
Հաջորդ մրցաշրջանում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը: Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ […] ...
11:36 11.04.2025
Ամառային դպրոց ԲուխարեստումՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...
11:32 11.04.2025
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի ԲաղդասարյանՀայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...