Թափառող շների վնասազերծման հարցը՝ խնդիր գյուղական բնակավայրերի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Թափառող շների վնասազերծման հարցը՝ խնդիր գյուղական բնակավայրերի համար

18:00 19.02.2020

Թափառող շների շատանալուց ու հարձակումներից բողոքող մարդկանց թիվն ավելանում է։ Խնդիրը գնալով բարդանում է. սա անհանգստացնում է ոչ միայն Գյումրիի, այլև մյուս բնակավայրերի բնակիչներին։ Ահազանգերը շատ են գյուղական համայնքներից։ Շների դեմ պայքարի, վնասազերծման նախկին մեթոդները կիրառել չեն կարող, այլապես կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ ստերջացման նոր եղանակն էլ համայնքներին ձեռնտու չէ, ավելի հստակ՝ անհասանելի ծառայություն է։

Գյումրիին ամենամոտ խոշոր գյուղական համայնքներից մեկն է Ազատանը։ Միայն այս տան բակը չէ, որ թափառող շների հավաքատեղի է։ Հատկապես երեկոյան ժամերին գյուղի փողոցներում ու դաշտերում շները շրջում են ոհմակներով։ Գյուղի ծայրամասում ապրողների համար փորձություն է տնից դուրս գալը կամ հակառակը։

«Կբերեն գյուղերից, կբրախեն ճամփի վրա, մենք մայրուղու մոտ կապրինք, գուկան մեր հայաթ ու կբազմանան: Հինգ տարեկան երեխես դուրս էր եկել, շունը վրա տվեց ու հետը ներս մտավ, կխփենք, տնից դուրս չի ելնի, մեծ շուն է»,- դժգոհում է Ազատանի բնակչուհի Ռուզան Ոսկանյանը: 
Այս սեզոնն էլ համարվում է շների բազմացման շրջան։ Գյուղացիներն ասում են՝ ամեն շուն այս շրջանում ամենաքիչը ունենում է 3-5 ձագ: Բացի ստերջացումից, այլ եղանակով շներին վնասազերծելն արգելված է, շանը խփելը պատժելի արարք է։ Լինում է և այսպես. թափառող շներին քաղաքից բերում ու բաց են թողնում հարևան գյուղերի դաշտեր, որոնք էլ հանգիստ գտնում են ճանապարհը դեպի գյուղական տներ:

Մինչ այս թափառող շներին վնասազերծում էին հայտնի եղանակով։ Դրա համար Ազատանի տեղական բյուջեից ամեն տարի հատկացնում էին 500 հազար դրամ, պայմանագիր էին կնքում որսորդների հետ ու կարողանում էին տարեկան մինչև 350 շուն վնասազերծել։

«Յուրաքանչյուր շան համար մոտավորապես հատկացնում էինք 1000-1200 դրամ, որի մեջ մտնում էին որսորդի փամփուշտը, իր աշխատանքը, շներին հավաքելը, տեղափոխելն ու թաղելը: Կարողանում էինք մի կերպ զսպել բազմացումը, հիմնականում որսը անում էինք փետրվար-մարտ ամիսներին»,- ասում է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:


«Կանգնել ենք երկու քարի արանքը, խփենք՝ մեզի բդի բռնեն, չսպանենք՝ ի՞նչ բդի էղնի, ժողովուրդն է բողոքում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է ազատանցի Մուշեղ Հունոյանը:


Երկու քարի արանքում հայտնված համայնքում հիմա թափառող ու  բազմացող շների դեմ պայքարի միակ առաջարկվող տարբերակը ստերջացումն է։ Դրա համար գումար հատկացնելու միջոցներ համայնքապետարանը չունի։ Գյուղապետարան հասնող բողոքներից հետո փորձել են քայլեր ձեռնարկել։ Շիրակի մարզում ստերջացում կատարող միայն մեկ ընկերություն կա, որն իր ունեցած հնարավորություններով դեռևս սպասարկում է միայն Գյումրին, իսկ մայրաքաղաքում գործող թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի ծառայությունները շատ թանկ են։

«Երևանում կա կազմակերպություն, առաջարկում է, էն էլ՝ աստղաբաշխական գումարներով, 35-40 հազար դրամ մեկ շանը ստերջացնելու համար, ասում են՝ իրենք չեն գա, բռնեն, տանեն, մենք պիտի բռնենք, տանենք, ստերջացնեն, նորից գնանք, հետ բերենք: Կոնկրետ մեր համայնքի համար տարեկան մոտ 10 միլիոն դրամ պիտի նախատեսենք, որ կարողանանք թափառող շներից ազատել համայնքը»,- ասում է Վարդան Իկիլիկյանը:


Մարզի խոշոր գյուղերից մեկն է, որը բյուջեի կատարման պարտաճանաչ համայնքներից է համարվում, բայց չեն պատրաստվում այդքան փող հատկացնել թափառող շների դեմ պայքարին։ Իսկ շները, որոնք հիմա վտանգավոր են մարդկանց համար, վաղը վնաս կհասցնեն գյուղատնտեսությանն ու անասնագլխաքանակին:

«Մեր համայնքում եղել են դեպքեր, որ ամառվա սեզոնին իրենց անասունները կապում են դաշտերում, թափառող շները հոշոտել են մարդկանց. մարդիկ գնում են դաշտ ջրելու, շները վրա են տալիս, բանջարանոցները քանդում են, իսկ շան թողած մազը վտանգավոր է բոլորի համար»,- վտանգի մասին է ահազանգում գյուղի բնակիչներից Հենրիկ Չարխիֆալաքյանը:

Խնդիրը լուրջ է ոչ միայն Ազատանում: Հարևան համայնքների գյուղապետներից էլ դժգոհությունները հասել են Ազատանի գյուղապետին։ Հիմա որոշել են միասնական նամակ գրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որ գոնե լուծման տարբերակ առաջարկեն, թե ինչպես վարվեն, քանի դեռ գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը չի սկսվել:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

22:40 24.11.2024

Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջ

Կորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

BACK_TO_TOP