ՆԱՏՕ-ն մտադիր չէ Անկարային ռազմական օժանդակություն ցույց տալ այն դեպքում, եթե Սիրիայի հյուսիսում Թուրքիան ռազմական գործողություններ սկսի: ՏԱՍՍ-ի զրուցակիցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վերջին հանդիպմանը Թուրքիային աջակցություն ցուցաբերելու հարց չի քննարկվել:
«Ոչ բոլոր եվրոպական երկրներն են համակարծիք Սիրիայում թուրքական գործողությունների հետ, էլ չենք խոսում հարևան երկրների, օրինակ Լիբիայի մասին, ուր Թուրքիան զորք է ուղարկում՝ անտեսելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: