10:10 17.02.2020
Այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ «Այո»-ի քարոզչական կողմն ու շտաբը ձևավորվել են՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր՝ թեև խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել։ Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «Ոչ»-ի քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը:
16:51 10.01.2025
2024-ին քանի՞ բենզալցակայանի ու գազալցակայանի գործունեություն է դադարեցվել. տեսչական մարմնի ամփոփիչ ասուլիսըԱվելի քան 1300 ստուգում ու դիտարկում, 55 հազարից ավելի տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ամփոփել է 2024թ.-ի աշխատանքները: «Կցանկանամ խոսել ՀՀ տարածքում, ոչ պակաս կարևոր, արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակիայանների, բենզալցակայանների, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացված վերահսկողությունից: Միայն 2024թ.-ին դադարեցվել է 120 օբյեկտի գործունեություն, որոնցից շուրջ 27-ը, […] ...
16:40 10.01.2025
Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չեն եղել ձեռքերը լվանալու […] ...
16:32 10.01.2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը․ ՀՀ ԱՆԳրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։ Կարևոր է` ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին, ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը, մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը […] ...
16:26 10.01.2025
«Ռեալի» միանգամից երեք խաղացող վնասվածք է ստացել Մալյորկայի դեմ խաղումԻսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Մալյորկայի» դեմ խաղում (3:0) Մադրիդի «Ռեալի» երեք խաղացող վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները։ Վնասվածք ստացած խաղացողներն են Օրելիեն Չուամենին, Ֆեդերիկո Վալվերդեն և Ջուդ Բելինգհեմը, որն այդ խաղում բացել էր հանդիպման հաշիվը։ Նշվում է, որ Ջուդի և Վալվերդեի վնասվածքները շատ լուրջ չեն, իսկ Չուամենիի ապքինման ժամկետների վերաբերյալ դեռևս […] ...
16:12 10.01.2025
Պուտինն ու Ֆիցոն դեկտեմբերին քննարկել են Սլովակիային գազի մատակարարման հարցը․ ReutersՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ դեկտեմբերին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «Գազպրոմի» հետ գազի մատակարարման պայմանագիրը։ «Պուտինն ու ես քննարկել ենք մեր և «Գազպրոմի» միջև կնքված պայմանագիրը, որում ասվում է, որ ինչ-որ կերպ հնարավոր է գազ մատակարարել հարավային ճանապարհով, բայց քանի դեռ կան պաշարներ, սպառումը Սլովակիայում ապահովված է»,- մեջբերում […] ...
15:54 10.01.2025
Հիմնանորոգվել է Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր ավտոճանապարհի մի հատվածըԱրագածոտնի մարզում հիմնանորոգվել է Տ-1-68, Ներքին Բազմաբերդ (Տ-1-65)-Կաքավաձոր (Տ-1-60) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+100 հատվածը։ Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 4.1կմ է։ Ճանապարհը Թալինը կապում է Ներքին Բազմաբերդի եւ Կաքավաձորի հետ։ Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգ եւ այլն։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։ ...