12:10 13.02.2020
ԱՄՆ Սենատը մտադիր է հաստատել օրինագիծ, որով կսահմանափակվեն Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Օրինագծի վերջնական քվեարկությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Թրամփի կուսակից 8 հանրապետական միացել է դեմոկրատներին՝ սատարելով փաստաթուղթը:
Ըստ օրինագծի՝ Թրամփը պետք է հեռացնի Իրանի հետ ռազմական գործողություններում ընգրկված ամերիկյան զորքերը, մինչև Կոնգրեսը պատերազմ չհայտարարի կամ ռազմական ուժ կիրառելու հատուկ թույլտվություն չտա:
Օրինագծի ընդդիմադիր հանրապետականները կարծում են, որ այն սխալ ուղերձ կհաղորդի Թեհրանին:
Դոնալդ Թրամփն իր Twitter-ի էջում գրել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը շատ լավ է, և թուլություն ցուցաբերելու ժամանակը չէ:
«Մեր երկրի անվտանգության համար կարևոր է, որ ԱՄՆ-ի Սենատը չքվեարկի Իրանի դեմ պատերազմի լիազորությունների սահմանափակման օրինագծի օգտին: Մենք շատ լավ իրավիճակում ենք Իրանի առումով, և այժմ թուլություն ցուցաբերելու ժամանակը չէ: Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը սատարում է ահաբեկիչ Սոլեյմանիի դեմ մեր հարձակումը», – գրել է Թրամփը:
It is very important for our Country’s SECURITY that the United States Senate not vote for the Iran War Powers Resolution. We are doing very well with Iran and this is not the time to show weakness. Americans overwhelmingly support our attack on terrorist Soleimani….
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 12, 2020
14:32 27.11.2024
Ինչո՞ւ է Գվարդիոլան ինքն իրեն վնասել13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը14:25 27.11.2024
Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակն է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաեւ իրավական հիմքերի ստեղծումը: Հարցը քննարկվել […] ...
14:18 27.11.2024
Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ ՊապոյանՀայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ընդգծեց, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական […] ...
14:12 27.11.2024
Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ ԲելինգեմՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե ինչպես է խաղադաշտում փոխվել իր դերը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ակումբ տեղափոխվելուց հետո։ «Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ Երբ Մբապեին տեսնում եմ մարզումների ժամանակ, համոզվում եմ, որ նա ավելի լավ կսկսի խաղալ։ Թիմում շատ են բազմակողմանի ֆուտբոլիստները։ Վնասվածքների պատճառով ստիպված […] ...
14:05 27.11.2024
ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն իրեն դավաճանված չի համարում Իսրայելի եւ շիական «Հըզբոլլահ» կազմակերպության միջեւ հրադադարի պայմանավորվածությունից հետո եւ ընդունում է ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ, շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ Լիբանանի, Եմենի կամ Իրանի հետ ոչ մի համաձայնություն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, քանի […] ...
13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ Ուկրաինային լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում են New York Post-ը և Politico.Pro-ն: Նշվում է, որ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը առաջարկել է, որ Կոնգրեսը ներառի այն օգնությունը փաթեթում՝ խուսափելու համար նախագահական վարչակազմում փոփոխություն լինելու դեպքում աջակցությունը հետ կանչելու վտանգից: Մի քանի օրենսդիրներ […] ...
13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼԱսիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...