18:39 12.02.2020
Թբիլիսիում գտնվող ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նախօրեին հանդիպել է Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, ովքեր արդեն քանի օր է` վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Նախարարը լսել է վարորդների մտահոգություններն ու քննարկել աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ։
Պապիկյանը նշել է, որ Լարսի հարցը Վրաստանի ու Ռուսաստանի տիրույթում է: Հայաստանն այս դեպքում միայն հետաքրքրված կողմ է՝ որպես տարանցիկ ճանապարհից օգտվող երկիր։ Ըստ նրա` մի քանի տարվա ծրագրերում նախատեսվում է նոր թունելի կառուցում:
«Հայաստանի համար Լարսի խնդիրը նոր չէ, այլընտրանքը Վրաստանը Ռուսաստանին կապող մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումն է, ինչի ուղղությամբ աշխատում են երկու երկրների գործընկերները: Նախատեսվում է առաջիկայում կառուցել 9 կմ երկարությամբ նոր թունել, ինչը ոչ միայն կարագացնի ընթացքը դեպի Ռուսաստանի դաշնություն, այլև լինելու է ավելի լայն: Վարորդներին հնարավորություն է տրվելու խուսափել այն ձնահոսքերից, որոնք հիմա խանգարում են ճանապարհին: Այսինքն՝ պրոցեսը մեկնարկած է, մի քանի տարում արդյունք կունենանք:
Այս փուլում ուղղակի կազմակերպական հարցեր ենք լուծում, որպեսզի մեր վարորդները, ովքեր ձնաբքի ու եղանակային պայմանների պատճառով հաճախ ստիպված են օրերով սպասել, դա անեն մի փոքր ավելի հարմարավետ տեղում, ավելի կանոնակարգված, սննդի ու այլ ենթակառուցվածքներին ավելի մոտ հատվածներում կայանեն մեքենաները: Լուծումը կարելի է գտնել: Դեսպանատունն ակտիվ աշխատում է: Խոսել եմ վարորդների հետ, գոհ են վերաբերմունքից ու մոտեցումից»,– «Ալիք մեդիային» տված հարցազրույցում ասել է Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
10:58 15.01.2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու […] ...
10:50 15.01.2025
Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել․ ՓեզեշքիանԻրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում։ «Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել, բայց մեզ մեղադրում են, թե իբր ռումբ ենք մշակում։ Սա այն սխեման է, որը նրանք փորձում են օգտագործել պատրվակ ստեղծելու համար։ Դա ճիշտ չէ», – ընդգծել է հանրապետության նախագահը NBC News-ի հետ զրույցում: ...
10:42 15.01.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունիցԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնը կկարողանա խուսափել Չինաստանի հետ հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա օգնական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան։ «Նորընտիր նախագահը համոզված է, որ մենք կարող ենք խուսափել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ հակամարտությունից, քանի որ նրանք […] ...
10:35 15.01.2025
Իրանի նախագահը հերքում է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքներըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է Իսլամական Հանրապետության հասցեին հնչած՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները։ «Սա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով սրել իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման փորձեր չի ձեռնարկել», – ընդգծել է Իրանի նախագահը NBC News-ի հետ զրույցում: Թրամփի դեմ մահափորձեր են […] ...
10:28 15.01.2025
Hürriyet. Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը մտադիր է իր առաջին այցը կատարել ԹուրքիաՍիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան նախատեսում է իր առաջին արտասահմանյան այցը կատարել Թուրքիա։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։ Հրատարակությունը պարզաբանում է, որ այցը կկայանա այն բանից հետո, երբ Սիրիայի նոր խորհրդարանի կողմից երկրի ղեկավար կընտրվի Ալ-Շարաան։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ այցը պետք է կայանար առաջիկա օրերին, սակայն հետաձգվել է […] ...
10:22 15.01.2025
Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Խ.-ն հանդիսանալով կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2021-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում թաքցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 337 մլն 384 հզր ՀՀ դրամի հարկեր: Նախաքննության […] ...