ՏՏ նորարարական գաղափարները` սեյսմիկ պաշտպանության ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

ՏՏ նորարարական գաղափարները` սեյսմիկ պաշտպանության ոլորտում

19:30 12.02.2020

Բնական աղետների կանխատեսման մեթոդներն ու տեխնոլոգիաները Հայաստանում տասնամյակներ շարունակ անփոփոխ են. մինչ օրս ռուսական արտադրության հին սարքավորումներով են երկրաֆիզիկական վտանգավոր երևույթները գրանցում, որոնց սխալվելու հավանականությունը նվազագույնից բարձր է։ Երկրաբանական գիտությունների դոկտոր Սամվել Հովհաննիսյանը տարիների գիտական փորձով է ապացուցում:

Ոչ միայն ներդրումների հնարավորությունների պակասն են ունեցել, նաև մարդկային ներուժի։ Մեկ տարի առաջ սեյսմաբանների մասնագիտական փորձառությամբ ու գյումրեցի երիտասարդ ռադիոֆիզիկ, ծրագրավորող Արման Գևորգյանի տեխնոլոգիական ոլորտի գիտելիքների արդյունքում ստեղծվեց պրոտոնային մագնիսաչափը։

Ոլորտի հանդեպ հետաքրքրությունը գալիս է սեյսմիկ ծառայության մասնագետ հորից։ Արմանի ստեղծած սարքը երկրակեղևի կտրուկ տատանումների, ցնցումների  ու այլ երևույթների  նկատմամբ գերզգայուն է: Այս մասին SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է Արման Գևորգյանը։

Պրոտոնային մագնիսաչափի ճշգրիտ ու օպերատիվ տվյալների բազան հավաքվում է համակարգչային հատուկ ծրագրում: Սա թույլ է տալիս սեյսմաբաններին երևույթների վերաբերյալ ավելի հավաստի տվյալներ փոխանցել։ Սարքը երրորդն է, երկուսն արդեն տեղադրվել է դիտակայաններում։ Մասնագետները տեղադրելիս հաշվի են առել տարածքային սեյսմիկ ռիսկերը: 2 մագնիսաչափերի տվյալների գրաֆիկական պատկերը սեյսմաբանների ձեռքի տակ են։

Սարքը հեշտացրել է սեյսմաբանների մասնագիտական  եզրակացություններ անելու գործառույթը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումները սեյսմիկ ոլորտի համար որքանով կարող են տալ շատերին հուզող մեկ հարցի պատասխանը՝ արդյոք հնարավո՞ր է կանխատեսել  երկրաշարժերը և ժամանակային ինչ շրջանում` կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ կանխատեսում են համարվելու։

Երրորդ պրոտոնային մագնիսաչափը ծրագրավորման փուլն ավարտելուց հետո կտեղադրվի Սպիտակի տարածքում գտնվող դիտակայանում։ Այժմ երիտասարդ ռադիոֆիզիկոսն աշխատում է պրոտոնային մագնիսաչափերի սարքերն ավելի  կատարելագործելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP