ՍԴ նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ․ Վահե Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.26 oC

ՍԴ նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ․ Վահե Գրիգորյան

19:46 10.02.2020

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հրայր Թամրազյանի հետ խոսել են Սահմանադրական դատարանի ճգնաժամին առնչվող որոշ հարցերի մասին.

– Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքի՝ Սահմանադրության 213 հոդվածի, որպես օրվա քաղաքական իշխանության և Սահմանադրական դատարանի անդամների միջև «կնքված» գործարքի մասին, որպես հակաժողովրդավարական և հակաիրավական թեզերի հիմքով սահմանադրական լայնածավալ փոփոխությունների կապակցությամբ դատարանի անդամների լռությունը նրանց ցմահ պաշտոնավարման դիմաց.

– Եթե դատարանի ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությամբ, ապա հանրաքվեի միջոցով նման լուծումը նոր Սահմանադրական դատարանին ժողովրդավարական բարձր լեգիտիմություն հաղորդող լիցք է.

– Սահմանադրական դատարանն այսօր 24 տարեկան է, որից շուրջ 2 տասնամյակ Հայաստանի քաղաքացին Սահմանադրական դատարանի դռները բախել է իր քաղաքական առաջնային՝ ազատ ընտրության, ինչպես և մի շարք այլ սահմանադրական իրավունքների պաշտպանության խնդրանքով: Խորհրդանշորեն, այս հանրաքվեում Հայաստանի քաղաքացին է լինելու իր նախկին բողոքների հանգուցալուծման իշխանությունն ունեցող դատական կազմի պաշտոնավարման մասին որոշում կայացնողը.

– Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և որոշ բարձրաստիճան միջազգային պաշտոնյաների մեկնաբանությունների մասին. ի՞նչ կշիռ և հեղինակություն պետք է ունենա Հայաստանի ինքնիշխանության պահապան ատյանի՝ Սահմանադրական դատարանի անդամը, որն իր պաշտոնի պաշտպանությունը «աղերսում» է միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների պաշտոնյաներից.

– Սահմանադրական դատարանն իր ներկա կազմով (եթե պայմանականորեն համարենք, որ Սահմանադրական դատարանի անդամներն ունեն դատավորի կարգավիճակ) Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումն իրականացնել չի կարող, քանի որ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերաբերում է նույն կազմի 9-ից 7-ին. դատավորն իրավունք չունի լուծելու իրեն վերաբերող գործ: Ապաև, նույնիսկ վերաբերելի այլ փաստարկների բացառմամբ, ՍԴ-ն այս հարցով չունի սահմանադրական քվորում: Մի՞թե կվստահեիք որևէ բժշկի բանականությանը, որը կոմայում գտնվող հիվանդին բուժօգնություն ցուցաբերելուց առաջ հարցներ նրա ինքնազգացողության մասին այն պատճառով, որ դա էր պահանջում բժշկական ստանդարտն այդ բուժհաստատությունում.

– Սահմանադրական դատարանի ճգնաժամն անձերով չի կարող պայմանավորվել. այս ճգնաժամի լուծման կարևորությունը, իսկ շարունակվելու դեպքում՝ վտանգները վեր են անձերից, կուսակցություններից, իշխանության և ընդդիմության տարաձայնություններից.

– Հակառակ հետևողական պնդումներին, ես շարունակում եմ աշխատել, սակայն չեմ մասնակցում այն միջոցառումներին, որոնց «նիստ» են անվանում: Հետևողականորեն ներկայացրել եմ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հիմնավորումները, և  դրանք արդեն ճանաչված են նաև Հանրապետության Ազգային ժողովի, կառավարության և Հանրապետության նախագահի մոտեցումներով: Ես ինձ թույլ չեմ տվել դատավորի լիազորությունների իրականացման նմանակմամբ զբաղվել՝ ամեն ինչ թղթի վրա ճիշտ լինելու տպավորություն ստեղծելով: Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդիրն իր ողջ խորությամբ և սրությամբ եմ ներկայացրել, իսկ իմ՝ որպես դատավորի գործունեությունը չի կարող այդ ճգնաժամին համարժեք վերաբերմունքով չարտահայտվել. Հայաստանը դեռ չունի սահմանադրական և դեմոկրատական լեգիտիմության չափանիշներին համապատասխան Սահմանադրական դատարան, և իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի, վերաբերմունքն այս ճգնաժամին լիովին համարժեք է դրա չլուծման վտանգների և Հայաստանի համար ունենալիք հետևանքների համար: Բացառությամբ դատավորի աշխատավարձից և աշխատասենյակից, այլ արտոնությունից կամ նյութական երաշխիքից չեմ օգտվում (ավտոմեքենա, վարորդ, օգնական, պարգևավճար և այլն).

– Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ՝ հակառակ այս հարցում կենցաղային ստախոսության աստիճանի շարունակական պնդումների: Ես իրականում ավելի բարձր եմ համարում իմ ներկայիս ունեցած կոչումն ու կարգավիճակը, քան կիսավարչական կամ կիսաներկայացուցչական գործառույթներով, թեպետ՝ շատ պատասխանատու պաշտոնը:

«Բազմաթիվ հարցեր հնարավոր չեղավ քննարկել ժամանակի սղության պատճառով, ինչը, հուսով եմ, ուղղել հետագայում՝ ժամանակային առաջին իսկ պատուհանի դեպքում:

Շնորհակալ եմ Սահմանադրական դատարանի և դրա ճգնաժամի լուծման հարցում ուշադրության և դրա կարևորությունը, իսկ շարունակականության դեպքում՝ վտանգները գիտակցելու և ճանաչելու համար»,- գրել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

14:15 07.10.2024

Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: ...

Վթարային ջրանջատում  Արմավիրի մարզում հոկտեմբերի 8-ին

14:13 07.10.2024

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում հոկտեմբերի 8-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ջիվանի, Հանրապետության, Սահմանապահների, Արարատյան, Աբովյան փողոցների, Սայաթ-Նովայի և Թումանյան փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

14:10 07.10.2024

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Այժմ տեղեդրվում է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն նաև կողնակները։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։ […] ...

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

14:01 07.10.2024

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների թարմացված դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը։ Լավագույն հնգյակում են նաև Արինա Սոբոլենկոն (Բելառուս), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ), Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և Ելենա Ռիբակինան (Ղազախստան)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պահպանել է 47-րդ տեղը։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1185 միավոր։ ...

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

13:55 07.10.2024

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետի պահեստային տարածքում

13:50 07.10.2024

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետի պահեստային տարածքում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […] ...

BACK_TO_TOP