Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման ծրագիրը

17:40 10.02.2020

Գյումրիում թափառող շները ստերջացվում են: Գործընթացը օրեր առաջ է սկսվել: Հիշեցնենք, որ 4 անգամ հայտարարված մրցույթներից հետո քաղաքապետարանը վերջապես գտավ Գյումրիում անասնաբուժական ծառայություն իրականացնող անհատ ձեռներեցի, որը մասնակցեց մրցույթին և տեղական բյուջեի ֆինանսավորմամբ ստերջացում կատարելու իրավունք ստացավ:

Կենտրոն ահազանգերը շատ են տարբեր թաղամասերից։ Քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքել առայժմ 350 շան ստերջացման համար: Իսկ թե սա Գյումրիի թափառող շների որ մասն է կազմում, հստակ չէ, քանի որ թափառող կենդանիների հաշվառում և կոնկրետ թիվ չկա:

Շների ստերջացման գործը սկսվում է կենդանիներին բռնելուց: Անասնաբուժական կլինիկայի աշխատակիցները տարբեր թաղամասեր գալիս են բնակիչների ահազանգերով, բռնում են թափառող կենդանիներին անվնաս մեթոդներով: Գործն այնքան էլ հեշտ չէ, խմբերով շրջող շներին ոչ միշտ է հաջողվում բռնել: Մարդամոտ են այն կենդանիները, որոնք ագրեսիվ վարքագիծ չունեն:

Գյումրիի  փողոցներից անասնաբուժական կլինիկա բերվել ու ստերջացվել է 20-ից ավելի թափառող շուն: Ստերջացման պարտավորությունը ստանձնել է գյումրեցի անասնաբույժ Արմինե Եղիկյանը: 20 տարի ոլորտում է աշխատում, իր անձնական կլինիկան հիմնել է 5 տարի առաջ, հագեցրել վիրահատական անհրաժեշտ պարագաներով: Այստեղ օրական մինչև 6 թափառող շուն է բերվում ու ստերջացվում:

Յուրաքանչյուր կենդանու համար բուժման, վիրահատական ու հետվիրահատական շրջանը 3-4 օր է տևում: Անասնաբույժներն ասում են` առայժմ իրենց մոտ տեղափոխված շների մոտ լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերել: Վիրահատական միջամտությամբ ստերջացնում են` կանխելով տվյալ կենդանու բազմացումը:

Ստերջացումից հետո յուրաքանչյուր շուն ստանում է համարակալմամբ ականջակալ: Հերթական համարը հաշվառման համար է, իսկ ականջակալը ապացույցը կամ տարբերանշանը, որ տվյալ շունը ստերջացված է: Իսկ ստերջացված լինելն արդյո՞ք նշանակում է, որ կենդանին անվտանգ է:

«Շատ անհատական իրավիճակ է: Այս կենդանիներն իրենց կյանքում այլևս բազմացման ցիկլի միջով չեն անցնի: Հեռացված են այն օրգանները, որոնք նպաստելու են բազմացմանը: Ստերջացնում ենք»,- SHANTNEWS.am-ին ասել է անասնաբույժ  Արման Եղիկյանը:

Ամեն շաբաթ ստերջացված կենդանիների թիվ են ներկայացնելու Գյումրիի քաղաքապետարան: Սա հնարավորություն կտա հաշվառել, թե որ թաղամասում քանի թափառող շուն կա: Մինչ այժմ միայն մոտավոր տվյալներ կան, որ Գյումրիում 2000 թափառող շուն կա:

«Կան մարդիկ, որոնք մտածում են, թե սա կենդանիներին վերացնելու ծրագիր է, կենդանին այլևս չպիտի վերադառնա: Ուզում ենք հասկացնել, որ կենդանիներին չենք վերացնում, ստերջացնում ենք: Հորմոնային ֆոնը վերանում է, և զուգավորման շրջանում կենդանիներն ագրեսիվ պահվածք չեն ունենա: Իսկ կենդանիների ագրեսիան գալիս է մարդկանց ագրեսիայից»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է անասնաբույժ Արմինե Եղիկյանը:

Անասնաբույժների խոսքերով` շներից վախեցող բնակիչները ստերջացման իմաստը կհասկանան, երբ դրա արդյունքը տեսնեն: Իսկ արդյունքի մասին, ըստ նրանց, հնարավոր կլինի խոսել մոտ 3 տարի անց, եթե ստերջացման ծրագիրը շարունակվի: Գյումրիում թափառող կենդանիների կացարան չկա։ Ստերջացումից հետո կենդանիները վերադարձվում են այնտեղ, որտեղից բերվել են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

11:18 27.11.2024

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

11:12 27.11.2024

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։ Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է […] ...

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

11:05 27.11.2024

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության […] ...

Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

10:57 27.11.2024

Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Երեքշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը բացարձակ մեծամասնությամբ հաստատել է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Մինչ հաստատումը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին, որի ընթացքում նա բացատրել է հյուսիսային ճակատում հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից զինադադարի ցանկացած խախտման դեպքում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:50 27.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 29, թմրանյութի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 10, ֆիզիկական ներգործության` 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, հոգեկան ներգործության ու փաստաթուղթ […] ...

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով

10:42 27.11.2024

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով

Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ Նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է. Լոռիում` 10-28սմ, Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` […] ...

BACK_TO_TOP