16:16 14.12.2017
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը, որի արդյունքում պարզվել են հատկապես տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ այդ թվում ապօրինի ձեռնարկատիրությանը նպաստող մի շարք հանգամանքներ:
Ւնչպես տեղեկացնում են գլխավոր դատախազությունից, վերլուծությունը ցույց է տալիս, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քննված բազմաթիվ քրեական գործերի հարուցման առիթ է հանդիսացել փայտանյութով բեռնված ավտոմեքենաների վարորդների կողմից փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը: Բազմաթիվ են եղել նույն անձի կողմից, առանց պետական գրանցման և հաշվառման, կարճ ժամանակահատվածում մեծ քանակի՝ ընդհուպ մինչև 15-20 անգամ, տարբեր ծավալի փայտանյութ ձեռք բերելու և այլ մարզերում իրացնելու մասին փաստական տվյալներ:
Չնայած, որ անտառային տնտեսություն վարող կազմակերպությունները իրազեկված են եղել նման ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց շրջանակը, փայտանյութի վաճառքի գործընթացը շարունակվել է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել նոր հանցագործություններ կատարելու համար:
Ոլորտը կարգավորող «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի որոշմամբ սահմանված դրույթները հնարավորություն են տալիս բավարարել բնափայտի ձեռք բերման վերաբերյալ նույն անտառօգտագործողի կողմից ներկայացված հայտերը նույնիսկ այն դեպքում, երբ ի սկզբանե ակնհայտ է, որ վերջինս այն ձեռք է բերում ոչ թե սեփական կարիքների, այլ՝ վերավաճառելու նպատակով:
Իրավական ակտում հստակեցված չեն այն չափորոշիչները, որոնք կարող էին վկայել հայտում նշված տեղեկությունների «ակնհայտ կեղծ» կամ «խեղաթյուրված» լինելու մասին և հիմք հանդիսանալ բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման հայտերը մերժելու համար: Այդ հանգամանքից օգտվում են ինչպես անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք, այնպես էլ՝ հայտ ներկայացրած անտառօգտագործողները: Իրավական ակտում այդ չափորոշիչների բացակայության պայմաններում հաճախ դրանց տրվում են առավել տարածական կամ նեղ մեկնաբանություններ, ինչը զգալիորեն մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը:
Նկատի ունենալով, որ նշված ոչ հստակ իրավակարգավորումները, խախտումները հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ, Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել վերոնշյալ խախտումների պատճառները պարզելու, անտառային տնտեսություն վարող կազմակերպություններից փայտանյութ գնելու գործընթացն ավելի կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու, լիազոր մարմնի կողմից պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգի պահանջները խստորեն պահպանելու, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում փոփոխություններ նախաձեռնելու ուղղությամբ:
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...